Փոխոստիկանապետ․ Մայիսին ոստիկանները 2.5 միլիարդ պարգևավճար են ստացել
Մայիսին բոլոր ոստիկանները պարգևավճար են ստացել. ընդհանուր գումարը 2,5 միլիարդ դրամ է կազմել: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը` վստահեցնելով, որ դա հանրահավաքների հետ կապված չէ։
«Տարիներ են եղել` անգամ 3 անգամ են պարգևատրվել ոստիկանները, օրինակ` 2018-ին։ Ի դեպ, ոստիկանների աշխատավարձը միջին հաշվարկով 218 000 դրամ է»,–ասաց Մովսիսյանը։
Անդրադառնալով լրագրողների հարցերին, թե ինչի համար են պարգևավճար ստացել` բիրտ ուժ կիրառելո՞ւ, փոխոստիկանապետը նշեց` դա լրագրողների կարծիքն է։
Մովսիսյանը հայտնեց` ոստիկանությունում շուրջ 50 ծառայողական քննություն է անցկացվում, 10 քրեական գործ է հարուցվել, որտեղ կան դեպքեր, որ ոստիկանները որպես տուժող են ներգրավված։
«Երեկ 6 ոստիկան և 5 քաղաքացի է հիվանդանոց տեղափոխվել. ոստիկաններից մեկը կողերի կոտրվածք ունի»,–ասաց Մովսիսյանը։
Նկատառմանը, թե ոստիկանները բիրտ ուժ են կիրառում, անգամ անչափահասի հանդեպ էլ է ուժ կիրառվել` փոխոստիկանապետը նշեց, թե նա ի՞նչ գործ ուներ այնտեղ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-20 09:46
«И если Христос не воскрес, то и проповедь наша тщетна, тщетна и вера ваша» (1 Коринфянам 15:14).
-
2025-04-20 09:44
Чудо схождения Благодатного огня происходит накануне праздника Воскресения Христова по юлианскому календарю. В этом году все христианские конфессии отметят Пасху одновременно, ее дата совпадала для всех ветвей христианства.
-
2025-04-20 09:44
Утро Великой Субботы начинается с того, что первой к храму Гроба Господня начинает двигаться армянская процессия с ключом от ворот.
-
2025-04-19 15:21
COVID-19 возник в результате утечки из китайской лаборатории в Ухане. Об этом, как пишут Ведомости, сообщается на сайте Белого дома.