Ավելի շատ մարդիկ են վնասվածքներ ստացել. ՄԻՊ-ը ներկայացրել է մշտադիտարկման արդյունքները
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը երեկ` մայիսի 30-ին, այցելել է Երևանում ոստիկանության 6 բաժիններ և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերել շուրջ 100 անձանց։ Տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։
Արձանագրվել է, որ ոստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելիս մի շարք դեպքերում կիրառված ֆիզիկական ուժը եղել է ակնհայտ անհամաչափ և անձին արգելանքի վերցնելու անհրաժեշտությամբ չպայմանավորված։
Եղել են դեպքեր, երբ ոստիկանները կիրառել են կոպիտ ֆիզիկական ուժ այն դեպքում, երբ անձը փաստացի գտնվել է ոստիկանության ծառայողի ձեռքերում, ընդ որում` նախորդ օրերի համեմատությամբ ակնհայտորեն ավելի շատ են եղել այն անձինք, որոնք արգելանքի վերցնելու ընթացքում ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ՝ կապտուկներից և տարբեր քերծվածքներից սկսած մինչև կոտրվածքներ։
Քաղաքացիները բարձրացրել են ոստիկանության ծառայողների կողմից իրենց գլխի շրջանում տարբեր ինտենսիվության հարվածներ ստացած լինելու հարցը։
Միևնույն ժամանակ, ՄԻՊ-ն արձանագրել է ոստիկանության ծառայողներին հավաքի մասնակիցների կողմից հասցված տարբեր աստիճանի մարմնական վնասվածքների դեպքեր, ինչը ևս խստորեն դատապարտելի է և հակաօրինական։
Ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ է գործադրվել նաև ՀՀ ԱԺ պատգամավորների նկատմամբ, այդ թվում՝ հագուստը վնասելով, հրելով, «խեղդող» հնարքի կիրառմամբ և այլն։
Պաշտպանն անթույլատրելի է համարում նման պարագայում պատգամավորի նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառումը
Արագ արձագանքման այցերի ընթացքում բերման ենթարկված որոշ անձանց կողմից բարձրացվել է հատուկ միջոցի (ձեռնաշղթաների) կիրառմամբ անձանց բերման ենթարկելու իրավաչափության հարցը։
«Տվյալ դեպքում, երբ հավաքի խաղաղ ընթացքն էականորեն վտանգված էր՝ նկատի ունենալով հավաքի մասնակիցների կողմից պահպանվող պետական հաստատության շենքը գրոհելու ակնհայտ գործողություններով, ոստիկանության կողմից հատուկ միջոցի (ձեռնաշղթաների) կիրառությունն առերևույթ հիմնավոր էր»,- ասված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանը հիշեցնում է, որ ոստիկանության ծառայողները պետք է յուրաքանչյուր դեպքում արգելանքի վերցնելիս տեղեկացնեն անձին իրեն արգելանքի վերցնելու պատճառը, նրան ներկայացնեն իր նվազագույն իրավունքները և երաշխավորեն դրանց անխոչընդոտ իրացումը։
Արձանագրված բոլոր դեպքերով ՄԻՊ-ը դիմելու է իրավասու մարմիններին՝ մանրամասն և համակողմանի քննություն իրականացնելու պահանջով, ինչպես նաև հետամուտ է լինելու դրանց ընթացքին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.