Սարգսյանը՝ բանակում մահվան դեպքերի մասին
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը կարծում է, որ վերջին ամիսներին բանակում տեղի ունեցած ողբերգական դեպքերի պատճառ են դարձել մի շարք գործոններ, այդ թվում՝ 44-օրյա պատերազմը։
«44-օրյա պատերազմից հետո հոգեբանական գործոնները ի հայտ են գալիս։ Այնուամենայնիվ, իրավիճակն ավելի մանրակրկիտ վերլուծության և պատճառահետևանքային կապի բացահայտման կարիք ունի: Պետք է հասկանալ, որ բանակը հասարակության հայելին է, նրանում ներկայացված են բոլորը։ Սա հայ իրականության արտացոլումն է։ Իհարկե, դա վատ է: Բայց սա է իրականությունը։ 1 կամ 2 տարում հնարավոր չէ լուծել բոլոր խնդիրները»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց Սարգսյանը՝ վստահեցնելով, թե օրուգիշեր աշխատում են բոլոր խնդիրները հնարավորինս արագ լուծելու համար։
Նա ընդգծեց, որ այս կամ այն միջադեպի մեղավորներն ու սպաները ենթարկվում են պատասխանատվության՝ անկախ կոչումից ու պաշտոնից։
Սարգսյանն ըստ էության չպատասխանեց հարցին, թե ինչու է ադրբեջանական կրակոցից մահացած ժամկետային զինծառայող Դավիթ Վարդանյանը գտնվել հակառակորդի համար լիովին տեսանելի վրանում։ Այս համատեքստում պաշտոնյան միայն ասաց, որ Հայաստանի ռազմական ղեկավարությունը վերջին մի քանի տարիների ընթացքում զգալի աշխատանք է կատարել դիրքերն ամրապնդելու, ինժեներական տեխնիկայով հագեցնելու համար, սակայն ինժեներական աշխատանքները հնարավոր չէ ավարտել կարճ ժամանակում։
«Դուք տեսեք՝ ինչ հսկայածավալ ինժեներական աշխատանքներ են իրականացվում։ Պայմանագրային հիմունքներով շատ մարդիկ են ծառայում, հարցրեք՝ 6 ամիս առաջ ինչպես էր, հիմա ինչպես է։ Հաշվի առեք, որ սահմանի բնագիծը փոխվել է, մեծացել է», - ասաց նա։
Նրա խոսքով` մասնավորապես շոշափելի է Սյունիքում արված աշխատանքը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.