Արցախի ՄԻՊ․ Հակամարտությունը չպետք է խոչընդոտի երեխաների իրավունքների իրացմանը
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չպետք է խոչընդոտի երեխաների իրավունքների իրացմանը։ Նման հայտարարություն է արել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը` շնորհավորելով երախաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը։
Նրա խոսքով` հասարակության ու պետության վաղվա լիարժեք քաղաքացին ձևավորվում է այսօրվա երեխայի համար լիարժեք մանկություն ապահովման միջոցով, և այս գործում պարտավորություն ու պատասխանատվություն են կրում բոլորը. ծնողները, պետական մարմինները, հանրության մյուս անդամները։
Ստեփանյանն ընդգծել է, որ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է ուշադրության կետրոնում պահել երեխաների իրավունքների պաշտպանությունը երեք մակարդակներում. որպես անհատ, ընտանիքի և համայնքի անդամ՝ միտված նրանց բնականոն զարգացման ապահովմանը՝ առաջնորդվելով միայն ու միայն երեխայի լավագույն շահով։
«Վերջին պատերազմը, ցավոք սրտի, մեր փոքրիկներին էլ ստիպեց ականատես լինել կյանքի դժվարագույն դրվագներին, ապրել տարբեր բացասական զգացողություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ տեղահանված ընտանիքների երեխաներին նոր միջավայրում լիարժեք ինտերգրելու ուղղությամբ։ Համոզված լինելով, որ հակամարտությունը չպետք է խոչընդոտի երեխաների իրավունքների իրացմանը՝ ՄԻՊ-ը ոլորտի խնդիրների մասին պարբերաբար բարձրաձայնում է ներքին և միջազգային հարթակներում»,–նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ հունիսի 1-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Երեխաների իրավունքների պաշտպանության օր։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.