Последние новости

ՉԺՀ-ի ԱԳՆ ղեկավար․ Աշխարհում անվտանգությունը չի կարող ապահովվել ռազմական դաշինքների ուժեղացմամբ

Միջազգային և տարածաշրջանային անվտանգությունը չի կարող և չպետք Է ապահովվի ռազմական դաշինքների ուժեղացմամբ: Հունիսի 1-ին այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Ին «Ռուսաստան և Չինաստան. համագործակցությունը նոր դարաշրջանում» VII միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին հղած տեսաուղերձում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Գլոբալ անվտանգությունն անբաժանելի Է:

Ոչ մի երկիր չի կարող և չպետք Է ձգտի սեփական անվտանգության այլ երկրի անվտանգության հաշվին»,- ասել Է նա: «Միջազգային և տարածաշրջանային անվտանգությունը չի կարող և չպետք Է ապահովվի ռազմական դաշինքների ամրապնդման, երկաթե վարագույրի ստեղծման միջոցով»,- նշել Է Վան Ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ