Սաղաթելյան․ Նրանց, ովքեր մտածում են, որ շարժումը կարող է դադար վերցնել, խորը հիասթափություն է սպասվում
ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հերքում է տեղեկությունը, թե առաջիկայում «Դիմադրություն» շարժումը հայտարարելու է թայմաութի մասին։
«Այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, մենք դադարի որևէ տարբերակ չենք քննարկում, որովհետև դրա պատճառը չկա։ Հակառակը՝ մենք քննարկում ենք պայքարը ընդլայնելու տարբերակները և գնում ենք այդ ուղղությամբ։ Կարծում եմ՝ անցած ժամանակահատվածում մեր գործողություններով որևէ մեկին հիմք չենք տվել նման եզրակացություն անելու։ Հետևաբար, բացառում ենք նման սցենարը, ու էն որ ասել ենք՝ հետ քայլ չկա, նահանջ չկա, այդ տրամաբանությամբ գնում ենք առաջ, մնացածը խոսակցություններ են, որոնք պարբերաբար հրապարակ են նետվում։ Հունիսի 3–ը շատ կարևոր օր է։ Բոլոր նրանց, ովքեր ակնկալիքներ ունեն կամ մտածում են, որ շարժումը կարող է դադար վերցնել կամ անկում ապրել, խորը հիասթափություն է սպասվում»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնությամբ հունիսի 3–ին ԱԺ արտահերթ նիստ է գումարվելու։ Օրակարգում հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ հայտարարության նախագիծն է։
Ընդդիմության պատրաստած հայտարարության տեքստում նշվում է.
«Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը: Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու: Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:
Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով: Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:
Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 10:17
Ученые из Мичиганского университета выяснили, почему у всех живых существ чередуются фазы медленного и быстрого сна. Как показало исследование, такая структура играет ключевую роль в сохранении и «расчистке» воспоминаний. Результаты опубликованы в журнале PLOS Computational Biology.
-
2025-07-30 10:14
Тысячи тонн инвазивных водорослей Rugulopteryx okamurae захлестнули южное побережье Испании, включая Коста-дель-Соль, превращая золотые пляжи в бурые заросли, пишет The Guardian.
-
2025-07-30 10:11
Когда температура за окном подбирается к +40°C, страдает не только настроение, но и аппетит. Но отказываться от еды в жару — не лучшая идея. Правильное питание помогает восполнять запасы жидкости, электролитов и энергии, которую мы теряем в это время. Вот какие продукты стоит исключить, а какие — наоборот, добавить в рацион, чтобы пережить летний зной.
-
2025-07-30 10:07
Сфера сельского хозяйства стоит перед серьезным системным кризисом. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am заявил бывший заместитель министра сельского хозяйства Армении Ашот Арутюнян.