Քերոբյան․ Զբոսաշրջության ոլորտում մարքետինգային քաղաքականությունն ուղղվելու է հինգ երկրների
Զբոսաշրջության ոլորտում Հայաստանն իր մարքետինգային քաղաքականությունը կենտրոնացնելու է 4 ուղղության և 5 երկրի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:
Քերոբյանն ասաց, որ զբոսաշրջային ենթակառուցվածքները էական բարելավման կարիք ունեն:
«Զբոսաշրջության ոլորտում մեր մարքետինգային քաղաքականությունը հիմնված է լինելու 4 հիմնական ուղղությունների, 5 երկրների վրա: Մենք շատ սահմանափակ մարքետինգային ռեսուրսներ ունենք: 4 ուղղություններն են մշակույթը, բնությունը, գաստրո և արկածային ուղղությունները: Իսկ 5 երկրները՝ Ռուսաստանը, Իրանը (որոնք հիմա էլ հանդիսանում են ամենամեծ զբոսաշրջային մատակարարները), ինչպես նաև Գերմանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ը»,- ասաց Քերոբյանը:
Նախարարի խոսքով՝ իրենք այդ 5 երկրների և 4 ուղղությունների ուղղությամբ են փորձելու ուժերը կենտրոնացնել առաջիկայում, որպեսզի կարողանան հասնել թիրախին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.
-
2025-07-22 19:21
Главу "Процветающей Армении" Гагика Царукяна допросили во вторник в суде по делу о предвыборных взятках, он сообщил, что направит иск в Европейский суд.