Արցախի ՄԻՊ․ Վատ է, որ Արցախի ձայնը որպես առանձին կողմ չի լսվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական միջնորդությամբ տեղի ունեցող քննարկումներում տեսնում ենք «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը, ինչը եվրոպական հարթակների քննարկումներում չենք տեսնում. սա հարցեր է առաջացնում։ Այս մասին այսօր՝ հունիսի 1–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Պարզ է, եթե եվրոպական մակարդակում անգամ այդ համարձակության բացակայությունը կա կոնկրետ ֆիքսելու, որ խոսքը Լեռնային Ղարաբաղի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասին է, ապա Արցախի ժողովրդի շրջանում այդ անվստահությունը պետք է առաջանա այդ բանակցությունների շուրջ»,– Գեղամ Ստեփանյանը։
Նշենք, որ Բրյուսելում մայիսի 22–ին տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո, Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը օգտագործել էր «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը» ապահովելու մասին ձևակերպումը։
Շառլ Միշելի խոսնակ Բարենդ Լեյցն էլ մայիսի 31-ին հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ մայիսի 22-ին առաջնորդների միջև կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ նախագահ Միշելի հայտարարությունը չպետք է մեկնաբանվի որպես քննարկումների նախապես կանխորոշված արդյունքի հաստատում: «Ի վերջո ամենակարևորն այն է, որ բոլոր հարցերին անդրադարձ է արվում համապարփակ կերպով՝ ներառելով բնակչության բոլոր խմբերի իրավունքներն ու անվտանգությունը»,- նշել է Միշելի խոսնակը։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն այս վիճահարույց հայտարարություններից եզրակացրել է, որ եվրոպական նախաձեռնությամբ բանակցություններում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցն անտեսվում է։ Գեղամ Ստեփանյանը Արևմուտքին կոչ է արել չանտեսել այն մարդկանց կամքը, որոնց ճակատագիրը որոշում են այսօր։
«Արցախի ժողովուրդը ոչ թե Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությունն է, այլ Արցախի Հանրապետության պետականակիր ժողովուրդը։ Ժողովուրդը, որը 1991 թվականին ստեղծել է պետություն, հռչակել է անկախություն և կրում է այն։
Ես եվրոպական նախաձեռնությամբ ընթացող քննարկումներում նկատում եմ դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ փաստի անտեսում, որ կա Արցախի ժողովուրդ, որն ունի ինքնորշման իրավունք։ Վերջին երկու հայտարարությունները վկայում են, որ եվրոպական հարթակի քննարկումներում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցում բավականին մեծ բացթողումներ կան։
Այո, մենք կողմնակից ենք, որ հակամարտությունը համապարփակ լուծում ստանա, և այդ լուծման մեջ պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը։ Տարբեր ժամանակների բանակցություններում հայկական կողմը միշտ առաջնորդվել է համապարփակ կարգավորման սկզբունքով և այսօր էլ մեզ համար դա ընդունելի է։
Ինչ վերաբերում է «ժողովուրդ» բառի փոխարեն միտումնավոր բնակչություն բառ օգտագործելը, ապա այստեղ են թաքնված այն բացասական մեսիջները, որոնք ստանում են եվրոպական հարթակներում տեղի ունեցող քննարկումներից։ Ե՛վ Եվրոպայում, ե՛ւ ԱՄՆ-ում պետք է հասկանան, որ անհնար է անտեսել մարդկանց, ում ճակատագիրը որոշում ես»,– ասաց պաշտպանը և հավելեց, որ պետք է առաջնորդվել այն սկզբունքով, որ Արցախի ժողովուրդը երբևէ որևէ կարգավիճակով չի լինելու Ադրբեջանի կազմում։
Արցախցի պաշտոնյայի գնահատմամբ՝ շատ վատ է, որ տարբեր հարթակներում տեղի ունեցող քննարկումներում Արցախի ձայնը որպես առանձին կողմ չի լսվում։ «Մատների վրա կարող ենք հաշվել հակամարտություններ, որտեղ հակամարտություն կրողը ներկայացված չէ բանակցություններում, սա աբսուրդ է, պետք է գանք այն կետին, որ Արցախի ժողովրդի ներկայացուցիչները մասնակցեն իրենց ժողովրդի ճակատագրի որոշման բանակցություններին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-21 17:09
США могут попросить Турцию не препятствовать использованию воздушного пространства Сирии в случае конфликта с Ираном и сохранить нейтралитет, сообщила газета Hürriyet со ссылкой на источники.
-
2025-04-21 17:08
Глава департамента государственной эффективности США (DOGE), бизнесмен-миллиардер Илон Маск хочет оставить работу в американском правительстве, поскольку устал от "нападок левых сил", сообщает газета Washington Post со ссылкой на анонимный источник.
-
2025-04-21 17:06
Объединённая Федерация борьбы (United World Wrestling, UWW) признала самым ярким моментом чемпионата Европы по греко-римской борьбе 2025 года достижение Малхаса Амояна, завоевавшего 4-е золото" европейского первенства.
-
2025-04-21 17:01
Армения и Азербайджан продолжают обмениваться мнениями и предложениями относительно следующих этапов работ по делимитации границы. Об этом в ответ на вопрос Арменпресс заявил вице-премьер-министр РА, председатель комиссии по делимитации границы между Арменией и Азербайджаном Мгер Григорян.