ՄԱԿ-ը բավարարել է երկրի անվան գրելաձևը փոխելու Թուրքիայի խնդրանքը
ՄԱԿ-ը բավարարել է օտար լեզուներով երկրի անվան գրելաձևը Türkiye դարձնելու Թուրքիայի պաշտոնական խնդրանքը, հայտնում է Anadolu-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ստեֆան Դյուժարիկին։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը փոփոխության մասին ծանուցումը ստացել է Թուրքիայի արտգործնախարարից։ Դյուժարիկը հայտարարել է, որ երկրի անվան փոփոխությունն ուժի մեջ կմտնի նամակը ստանալու պահից։
Այդպես, Türkiye («Թյուրքիե») անվանումն այսուհետ կօգտագործվի բոլոր միջազգային ֆորումներում և պաշտոնական փաստաթղթերում, որտեղ նախկինում տարբեր էթնոնանուններ են օգտագործվել (Turkey, Turkei, Turquie և այլն):
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նախօրեին Twitter-ում հայտնել էր, որ Անկարան պաշտոնական հայտ է ներկայացրել ՄԱԿ-ին՝ օտար լեզուներով երկրի անվան գրելաձև փոխելու վերաբերյալ։
Դիվանագետը նշել է, որ նորամուծությունն ընդունվել է միջազգային ասպարեզում երկրի «հեղինակության» բարձրացմանն ուղղված Անկարայի քայլերի շրջանակներում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.