Հայաստանը հրաժարվում է ԱՄՆ-ին կենսաբանական նմուշներ տրամադրել
ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել ՀՀ ԱԻՆ-ի ու ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի միջև 2010թ․-ին ստորագրված «Կենսաբանական զենքերի ստեղծման համար օգտագործելի տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրում։
Համաձայնագրի 4-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ հայկական կողմը պարտավորվել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտին փոխանցել պահանջված վտանգավոր ախտածինների նմուշներ, որոնք հավաքվել են ՀՀ-ում պրոֆիլակտիկ, պաշտպանական կամ այլ խաղաղ նպատակներով: Պետք է փոխանցվեն նաև համաճարակաբանական տվյալները:
Հայաստանն առաջիկայում նախատեսում է ՀՀ կենսանվտանգության և կենսապահովման ոլորտը կարգավորող համապարփակ օրենք ընդունել, որով հստակ ամրագրվելու է, որ հայկական կողմը որևէ պետության պարտավոր չէ տրամադրել ախտածինների նմուշներ։
Կենսանվտանգության և կենսապահովման ոլորտում միջազգային համագործակցության շրջանակում գործընկերների հետ հավասարակշռված քաղաքականության ապահովման նպատակով՝ ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխել համաձայնագրի վերոհիշյալ խնդրահարույց կետը:
Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացրած այս առաջարկն այսօր հաստատվել է ՀՀ կառավարության որոշմամբ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.