Դիմադրության շարժում․ Հունիսի 3-ին՝ ժամը 16։00-ին կրկին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում
Դիմադրության շարժումը մոտենում է կարևոր հանգրվանի. Խորհրդարանական պետության ներկայացուցչական բարձրագույն մարմնում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում, երկրի համար օրհասական այս իրավիճակում, օրվա իշխանությունը մերժում է ազգային և պետական շահերին առնչվող կարևորագույն հարցերի վերաբերյան կարմիր գծեր սահմանելը և դրանով իսկ մեկ անգամ ևս փաստում, որ իրենք կապ չունեն մեր պետության և ժողովրդի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Նա նաև նշել է. «Վաղը՝ ժամը 16։00-ին խորհրդարանում նշանակված է արտահերթ նիստ, մենք գնալու ենք խորհրդարան։ Մինչև այդ ժամը բոլորի համար կա հնարավորություն արտահայտելու իրենց դիրքորոշումը։
Նրանց մեծամասնության համար այդ շանսը դեռ կա։ Նրանք դեռ կարող են ազատվել երկիրը թշնամուն հանձնելու, պետականությունը կործանելու խայտառակ այս գործընթացի բարոյական պատասխանատվությունից։
Նրանք դեռ կարող են տարանջատվել Նիկոլից:
Սիրելի հայրենակիցներ, սա նյարդերի պայքար է։ Հիմա մենք պարզապես պարտավոր ենք ամուր լինել և շարունակել այս իշխանությունների կազմաքանդման գործընթացը։ Վաղն այդ առումով շատ կարևոր օր է։
Հունիսի 3-ին ՝ ժամը 16։00-ին կրկին պետք է հավաքվել Ֆրանսիայի հրապարակում, նախ աջակցել ըննդիմադիր ֆրակցիաների մեր պատգամավորներին և ապա՝ կախված խորհրդարանում տեղի ունեցող գործընթացներից, որոշել մեր հաջորդ անելիքները։ Վաղը մենք բոլորս ունենալու ենք Արցախի և հայ-թուրքական հարաբերությունների հարցում սեփական ընտրությունը կատարած բոլոր գործիչների անուն-ազգանունները։
Ուստի, սիրելի հայրենակիցներ, պատրաստվում ենք վաղվա օրվան։ Մենք ճիշտ ընթացքի մեջ ենք։ Պայքարը պետք է հասցնել հաղթական ավարտին։
Կհանդիպենք վաղը՝ 16։00-ին, Ֆրանսիայի հրապարակում։
Աստծով, ոգով, մինչև վերջ»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 11:28
Канада и Мальта объявили в среду, что планируют официально признать государство Палестина на Генеральной Ассамблее ООН в сентябре, присоединившись к Франции и Великобритании, которые объявили об этом ранее. Об этом сообщает Euronews.
-
2025-07-31 11:26
Закрытие представительства Международного комитета Красного Креста в Баку крайне опасно и нанесёт серьёзный удар по защите прав находящихся в азербайджанских тюрьмах армян и по обеспечению коммуникации с ними, написал депутат парламента Армении Тигран Абрамян.
-
2025-07-31 11:23
Администрация президента США Дональда Трампа ввела свой крупнейший на данный момент пакет санкций против Ирана. Об этом заявил американский Минфин.
-
2025-07-31 11:23
Власти Армении планируют потратить 130,6 млн драмов (около $340 тыс.) на проведение церемонии награждения "Герой нашего времени". Об этом говорится с тексте договора, который попал в распоряжение Sputnik Армения.