Ակցիա՝ Արմավիրի մարզպետարանի դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն ակցիա են իրականացրել Արմավիրի մարզպետարանի դիմաց. նրանք ցանկանում են պարզել մարզպետի, մարզպետարանի ղեկավար կազմի դիրքորոշումը «Դիմադրության» շարժման ներկայացրած փասատաթղթի վերաբերյալ։
«Յուրաքանչյուր հայի համար արժանապատվության հարց է Արցախի խնդիրը։ Այսօր հասել ենք մի այնպիսի փուլի, որ նույնիսկ վիճարկվում է Արցախը պե՞տք է լինի Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ»,- ասաց ակցիային ներկա քաղաքացիներից մեկը։
Մարզպետը, փոխմարզպետը մարզպետարանում չեն, քաղաքացիները աշխատակազմի ղեկավարին փոխանցեցին իրենց պահանջներով փաստաթուղթը։ Կփորձեն օրվա ընթացքում ճշտել մարզպետի դիրքորոշումը։
«Անձամբ եմ ճանաչում մարզպետին, գիտեմ որ հայրենասեր է, բայց մնացած մարզպետերի նման այսօր ինքն էլ է գերի վարչապետի ձեռքը։ Կխնդրեմ՝ ինքն այդ մոլորվածությունից դուրս գա, միանա մեր ժողովրդին, մեր պայքարին ու միասին մեր երկրի անվտանգության հարցը լուծենք»,- ասաց քաղաքացիներից մեկը։
«Առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան» վանկարկելով՝ քաղաքացիները հեռացան մարզպետարանի շենքի մոտից։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.