Ադրբեջանը բանակցություններին չհամապատասխանող հայտարարություններ է անում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծում է, որ «միջանցք» և «միջանցքներ» հիշատակումների միջև տարբերություն կա։ Իր վարկածը նա հայտնել է հունիսի 2-ին կայացած ճեպազրույցում։
Պատասխանելով այն ակնարկին, թե Բաքուն և Անկարան շարունակում են հայտարարություններ անել միջանցքի մասին, որը Ադրբեջանը ցանկանում է ստանալ տրանսպորտային հաղորդակցությունների բացման քողի տակ, Գրիգորյանը նշեց՝ միջա՞նցք, թե՞ միջանցքներ։ Սրանք տարբեր բաներ են։
Անվտանգության խորհրդի քարտուղարն, այնուամենայնիվ, հերքեց միջանցքի հնարավորության մասին ադրբեջանական կողմի հայտարարությունները։ Նա հիշեցրեց, որ բանակցությունները տեղի են ունեցել Բրյուսելում։ «Բրյուսելից պարզաբանում եղավ, որ միջանցքային տրամաբանության մեջ քննարկումներ չեն եղել։ Ժամանակին այս մասին նաև մեր մոսկվացի գործընկերներն են ասել։ Եթե չեմ սխալվում, փոխվարչապետ Օվերչուկը նոյեմբերին հայտարարել էր, որ միջանցքային տրամաբանության ոչ մի հարց չի քննարկվում։ Ադրբեջանը հայտարարություններ է անում, որոնք չեն համապատասխանում բանակցություններին։ Բայց մենք կարող ենք հստակ արձանագրել, որ այն ամենը, ինչի շուրջ մենք բանակցում ենք, հրապարակային մեկնաբանում ենք, մեր գործընկերների կողմից հերքումներ չեն եղել։ Ավելին՝ նրանք հաստատում են»,- ասաց Գրիգորյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.