The Guardian․ Ռուսաստանը հաղթում է տնտեսական պատերազմում
Ռուսաստանը հաղթում է տնտեսական պատերազմում, որը Արևմուտքը սանձազերծեց նրա դեմ երեք ամիս առաջ, կարծում է The Guardian-ի տնտեսագետ խմբագիր Լարի Էլիոթը։
Հեղինակը գրում է, որ պատժամիջոցների ներդրումը համարվում էր լավագույն տարբերակը մյուս երկուսի մեջ՝ անգործություն կամ ուղղակի ռազմական միջամտություն։ Այժմ, ըստ Էլիոթի, ակնհայտ է դարձել, որ սահմանափակումները չեն գործում այնպես, ինչպես նախատեսված էր. գազի և նավթի գները միայն աճել են։ Արտահանման և ներմուծման միջև աճող առևտրային հաշվեկշռի շնորհիվ Ռուսաստանը բավականաչափ միջոցներ է ստանում հատուկ գործողությունը շարունակելու համար։
ԵՄ-ի կողմից հայտարարված ռուսական նավթի ներկրման մասնակի արգելքից հետո Ռուսաստանը դժվարություն չունի իր արտադրանքի համար նոր գնորդներ գտնելու հարցում։ Օրինակ՝ ռուսական նավթի արտահանումը Չինաստան ապրիլին 2021 թվականի համեմատ աճել է ավելի քան 50%-ով։
Միևնույն ժամանակ, գնաճը Բրիտանիայում ռեկորդներ է սահմանում՝ հասնելով ինը տոկոսի՝ ամենաբարձր ցուցանիշը վերջին 40 տարվա ընթացքում: Դա վերաբերում է նաև բենզինի գներին։ Էլիոթը եզրակացնում է, որ արևմտյան տնտեսությունները լճացման և գնաճի ճնշման տակ թևակոխեցին դանդաղ անկման շրջան, որը նման է 1970-ականների իրավիճակին: Ռուբլին, շնորհիվ պետական վերահսկողության, միևնույն ժամանակ ամուր դիրքերում է։
Տնտեսագետը կանխատեսել է արևմտյան երկրների աննախանձելի ճակատագիրը՝ վարկավորման ավելի բարձր տոկոսադրույքներ և աճող գործազրկություն։ Խնդիրները հատկապես նկատելի կլինեն ԵՄ-ում, քանի որ նրանք ավելի շատ են կախված ռուսական գազի մատակարարումից, քան, օրինակ, Մեծ Բրիտանիայում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.