Последние новости

ԱՀ պետնախարար․ Արցախում ուզում են, որ ՌԴ խաղաղապահների ներկայությունն անժամկետ լինի

ՌԴ խաղաղապահները ԼՂ-ում պետք է մնան անժամկետ, ներկա պահին նրանց ներկայությունը հատկապես անհրաժեշտ է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է Արցախի հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

«Կարծում ենք, որ խաղաղապահ զորախումբը պետք է անժամկետ այստեղ մնա, քանի որ հակամարտությունը կարգավորված չէ»,- ասել է Բեգլարյանը։

Նա նշել է, որ ԼՂՀ իշխանություններն ուզում են, որ ՌԴ խաղաղապահները մնան տարածաշրջանում, քանի որ Ադրբեջանը, նրա կարծիքով, պատրաստ չէ միջազգային միջնորդների առաջարկած երեք հստակ սկզբունքներով հանրապետության հետ բանակցություններ վարել. տարածքային ամբողջականություն, ազգի ինքնորոշման իրավունք և ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի չկիրառում։

«Երբ հակամարտությունը կարգավորվի, ԼՂ-ի և Ռուսաստանի միջև կարող է քննարկվել խաղաղապահների հետագա հարցը. նրանք կարող են անհրաժեշտությունից և իրավիճակից ելնելով` մնալ այստեղ որպես անվտանգության երաշխավոր։ Բայց ներկա պահին Արցախում ՌԴ խաղաղապահների ներկայությունը խիստ անհրաժեշտ է»,- ընդգծել է Բեգլարյանը։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ