Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ. ՆԻԿՈԼԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՂԹԵԼ ՈՉ ԹԵ ԻՐ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐՈՎ, ԱՅԼ ՃԻՇՏ ՀԱԿԱՌԱԿ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Մի եղեք Նիկոլ
Հին Կտակարանի կենտրոնական դրվագներից է Դավթի ու Գողիաթի մենամարտը։ Իսրայելի ու Փղշտանի (էսօրվա լեզվով' Պաղեստինի) զորքերը դեմ դիմաց կանգնած էին ու հսկա, երկաթյա զրահներով պատված Գողիաթը մենամարտի մարտահրավեր է նետում իսրայելցիներին։ Ոչ ոք չի համարձակվում ընդունել Գողիաթի մարտահրավերը, բացի երիտասարդ փոքրամարմին հովիվ Դավթից։
Նա հրաժարվում է զրահաբաճկոնից ու ծանր զենքերից, որովհետև հասկանում է, որ ծանրաշարժ հսկա Գողիաթի զենքերով և մարտ վարելու նրա կանոններով հաղթելու շանս չունի։
Դավիթը հակառակ մարտավարությունն է ընտրում' իր առավելությունն էր շաժունակությունն ու հեռահար մարտը, այսինքն պարսատիկն ու քարերը։
Մի խոսքով, քարով խփում է Գողիաթի գլխին ու սպանում։ Դավիթը գնահատում է իրավիճակն ու ընտրում ճիշտ ռազմավարություն։
Գանք Նիկոլին ու ընդդիմությանը։ Ընդդիմությունը Նիկոլին ցանկանում է հաղթել իր զինատեսակներով' դեմագոգիա, պոպուլիզմ, ամբոխավարություն, դեստրուկցիա, հանրային հիստերիայի սերմանում ու մերժման կարգախոսներ։
Այդ զինատեսակներն ու մարտավարությունը Նիկոլինն են ու այդտեղ ինքն անգերազանցելի է։ Ստի, ամբոխավարության, դեմագոգիայի, սպառնալիքների, ատելության խոսքի ասպարեզում նա մրցակից չունի։ Նիկոլին կարելի է հաղթել ոչ թե իր զինատեսակներով, այլ ճիշտ հակառակ ռազմավարությամբ ու մարտավարությամբ, այսինքն, պետք է հակառակ որակները ցուցադրել»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.