Ռուսաստանի ԱԳՆ-ն Կանադայի 41 քաղաքացու է ներառել «սև ցուցակում»
Ռուսաստանի ԱԳՆ-ն Կանադայի 41 քաղաքացու է ներառել «սև ցուցակում», նրանց թվում են Ուկրաինայում ազգայնականներին աջակցող կազմակերպությունների ղեկավարները և զինվորական պաշտոնյաները: Տեղեկությունը հրապարակվել է Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքում։
«Ի պատասխան հերթական հակառուսական անձնական պատժամիջոցների, որոնց մասին պաշտոնական Օտտավան հայտարարել էր մայիսի 8-ին, Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության, զորահրամանատարների ու գործարար շրջանակների ներկայացուցիչների դեմ, մշտական հիմունքներով փակվում է Ռուսաստանի մուտքը Կանադայի որոշ կազմակերպությունների ղեկավարների համար, որոնք աջակցում են Ուկրաինայում ծայրահեղ ազգայնական ուժերին, ինչպես նաև բարձրագույն զինվորական պաշտոնյաների», - նշված է հաղորդագրության մեջ:
ՌԴ ԱԳՆ-ի կայքում նաև նշվում է 41 քաղաքացիների անուններով ցանկը, որոնց մուտքը ՌԴ տարածք անժամկետ արգելված է:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել էր Կանադայի քաղաքացիների ցանկը, որոնց մուտքը Ռուսաստան մշտական հիմունքներով փակ է:
Ցուցակում ընդգրկված է 592 մարդ, այդ թվում՝ Կանադայի խորհրդարանի սենատորներ, խորհրդարանի համայնքների պալատի անդամներ լիբերալ ու պահպանողական կուսակցություններից, հրապարակախոսներ, Օտտավայի քաղաքապետ Ջիմ Ուոթսոնը, Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորին, Կանադայի արդարադատության նախարարն ու գլխավոր դատախազ Դևիդ Լամետին, Կանադայի նախկին վարչապետ Սթիվեն Հարփերը և այլ մարդիկ։
Ռուսական կողմը ստիպված է նմանկարգի պատժամիջոցներ կիրառվում բացառապես Կանադայի ղեկավարության թշնամական գործողություններին արձագանքելու համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 15:06
Спикер парламента РА Ален Симонян на встрече с председателем Совета Федерации РФ Валентиной Матвиенко поднял вопрос армянских пленных и без вести пропавших. Об этом сообщает пресс-служба армянского парламента.
-
2025-06-06 15:04
Спикер Совфеда Валентина Матвиенко в ходе официального визита в Армению встретилась с премьер-министром республики Николом Пашиняном. Об этом сообщила пресс-служба СФ.
-
2025-06-06 14:58
Федеральный суд в Бостоне заблокировал решение администрации президента США Дональда Трампа запретить въезд в Соединенные Штаты иностранных студентов Гарвардского университета до дальнейшего судебного разбирательства. Об этом сообщило агентство Reuters.
-
2025-06-06 14:55
Инцидент произошел после полуночи. Около часа ночи они сели на лошадей и поскакали за третьей лошадью, которая находилась недалеко от границы. Об этом в интервью Новости Армении - NEWS.am рассказал член совета общины Тег Аргам Овсепян, рассказав обстоятельства, при которых двое несовершеннолетних заблудились и оказались на территории Азербайджана.