«Դիմադրություն» շարժման անդամները շարժվում են դեպի Կառավարական ամառանոց
Դիմադրություն շարժման անդամները, որոնք մի քանի ժամ փակ էին պահում Կառավարության բոլոր մուտքերը, երթով շարժվում են դեպի Կառավարական ամառանոց։
«Մենք գնացինք Ազգային ժողով, իրենց ամբողջ խմբակցությունը փախավ։ Եկանք Կառավարություն, փախավ գլխավոր դավաճանը։ Ես ունեմ տեղեկություններ, որ ինքն այժմ գտնվում է Կառավարական ամառանոցում։ Առաջարկում եմ բացել բոլոր մուտքերը և շարժվել դեպի ամառանոց»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր՝ հունիսի 3-ին, նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն է Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չեն ներկայացել նիստին և տապալել այն:
Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել են Կառավարության շենք և շրջափակել բոլոր մուտքերը:
«Որևէ մեկը շենք մտնելու փորձ չանի: Կառավարության բոլոր 6 մուտքերը փակում ենք, հետո ես կվերադառնամ էստեղ, մեր բոլորի պահանջը կհնչեցնեմ: Ոստիկանների հետ կոնֆլիկտի մեջ չենք մտնում»,- հայտարարել էր Սաղաթելյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 11:28
Канада и Мальта объявили в среду, что планируют официально признать государство Палестина на Генеральной Ассамблее ООН в сентябре, присоединившись к Франции и Великобритании, которые объявили об этом ранее. Об этом сообщает Euronews.
-
2025-07-31 11:26
Закрытие представительства Международного комитета Красного Креста в Баку крайне опасно и нанесёт серьёзный удар по защите прав находящихся в азербайджанских тюрьмах армян и по обеспечению коммуникации с ними, написал депутат парламента Армении Тигран Абрамян.
-
2025-07-31 11:23
Администрация президента США Дональда Трампа ввела свой крупнейший на данный момент пакет санкций против Ирана. Об этом заявил американский Минфин.
-
2025-07-31 11:23
Власти Армении планируют потратить 130,6 млн драмов (около $340 тыс.) на проведение церемонии награждения "Герой нашего времени". Об этом говорится с тексте договора, который попал в распоряжение Sputnik Армения.