Ոստիկանություն․ Բերման է ենթարկվել 11 անձ
Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի ժամանակ տեղի ունեցած բախումների գորոծով հարուցվել է քրեական գործ, հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից և պարզաբանում ներկայացնում։
«Ակցիայի կազմակերպիչների հնչեցրած կոչերի արդյունքում ակցիայի մասնակիցները դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ։ Մասնավորապես, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ, ինչպես նաև ոստիկանության ծառայողների ուղղությամբ նետել են շշեր, քարեր և մետաղե առարկաներ»,–ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տեղի ունեցածի հետևանքով, ժամը 23.00-ի դրությամբ, վնասվածքներով տարբեր բուժհաստատություններ են տեղափոխվել ոստիկանության 34 ծառայող և 16 քաղաքացիական անձ։ Բերման է ենթարկվել 11 անձ:
Կատարվում է նախաքննություն։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ «Ֆեյսբուքու»մ հայտնել է, որ ոստիկանության Արաբկիրի բաժնում այցելել է բերման ենթարկված քաղաքացիներին։ Ըստ նրա` 9 բերման ենթարկվածներից մի քաղաքացու մոտ առկա է ձեռքի և աչքի լուրջ վնասվածք։ Մելիքյանը նշում է, որ վնասվածքները հասցվել են ոչ թե բաժնում, այլ բերման ենթարկելու ընթացքում։
«Երկուսի ատամներն են ջարդված։ Գետնին պառկած վիճակում ոստիկանները ոտքով հարվածել են` վերջին հայհոյանքները տալով։ Մի քաղաքացու ձեռքը չէր շարժվում և աչքն այնպիսի վիճակում էր, որ տա Աստված անդառնալի վնասված չլինի»,- ֆեսբուքյան ուղիղ եթերում նշել է փաստաբանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.