Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ ԳՆԱԼՈՒ Է, ԲԱՅՑ ՆՐԱՆԻՑ ՄՆԱՑԱԾ ԱՐՆԱՀՈՍՈՂ ՎԵՐՔՆ ՈՒ ՏԽՈՒՐ ՀՈՒՇԵՐԸ` ԴԵՌ ԵՐԿԱՐ ԵՆ ՄՆԱԼՈՒ
Երեկ ևս մեկ անգամ համոզվեցի, որ անվտանգ, խաղաղ ու արժանապատիվ Հայրենիքի համար պայքարող մարդկանց` ոչ մի ոստիկան, ոչ մի բիրտ ուժ, ոչ մի հատուկ միջոց չի վախեցնելու ու հետ չի պահելու:
Երեկ համոզվեցի, որ 44 օրյա պատերազմի բովով անցած այդ մարդկանց մեջ պատասխանատվությունն է խոսում: Նույնիսկ մահակներով հանիրավի հարվածող ոստիկանների նկատմամբ տղաները ոխ չպահեցին, որովհետև հասկանում են, որ ոստիկանների ուղեղներն էլ են լվացել:
Երեկ տեսա նաև, թե ինչպես են մի խումբ հայ ոստիկաններ, օղակի մեջ հայտնված կանանց ու աղջիկներին հրմշտելով սեղմում պարեկների մեքենաներին: Եվ միայն մի խումբ տղաների դիմադրության արդյունքում` տարիքով կանանց ու աղջիկների այդ խումբը կարողացավ դուրս գալ բիրտ ուժի օղակից: Վերջիններիս տեսա նաև լաց լինելիս:
Երեկ այդ ոստիկաններից մեկի հարվածից (մթության մեջ դեմքը չհիշեցի, բայց դա էական չէ) վնասվեց նաև իմ ողերը, սակայն դա չի ազդելու իմ բաժին պայքարի վրա: Դա ընդամենը դավաճան-կապիտուլյանտից ստացած հերթական վնասն է (ամենափոքրը) որին ևս կդիմանամ: Կյանքը պայքար է, և այն շարունակվում է:
Երեկ ես տեսա ոստիկանի համազգեստով, դավադիր կապիտուլյանտի համար ճանապարհ բացող չգիտեմ ում, և նրանց կողքին հազարավոր արժանապատիվ հայորդիների: Երեկ ես համոզվեցի, որ Հայաստանի Հանրապետությունը իրական տերեր ունի և երբեք չի հայտնվելու թուրքի ազդեցության տակ:
Ցավոք երեկ տեսա նաև գինու փառատոնում, Հայրենիքի կործանումից առաջ գինի խմող, Սարյան փողոցում բազմած կամ անիմաստ զվռնող մեկ այլ հայության: Այդ մարդկանցից շատերի հայացքներում դատարկությունն էր բոցկլտում, որոշների աչքերի մեջ էլ դոլարի նշան էր «նկարած»... Հիշեցի Ալեքսանդր Պուշկինի` «Խրախճանք ժանտախտի ժամանակ» վիպակը: Չզարմացա, որովհետև հայության այդ տեսակը, նույն գործի վրա էր նաև 44-օրյա պատերազմի օրերին: Վստահ եմ, որ դրանք ՔՊ-են` իրենց ընտրողներով, այսինքն զրո պատասխանատվություն Հայրենիքի առջև, և անսահման կարևորություն սեփական անձին ու գրպանին:
Այդ մարդկանց համար խորթ են օրինակ` հայրենիք, ազգ, պետություն, լեզու, մշակույթ հասկացությունները: Նրանք նույն կերպ կապրեն նաև Ստամբուլում, կամ Ուգանդայի սևամորթների, նույնիսկ ավստրալական կենգուրուների հետ: Ի՞նչ տարբերություն, թե որտե՞ղ և ի՞նչ են «վայելում», եթե կյանքի նպատակը տաքուկ անկյունն ու մի փոր հացն է...
Ի վերջո, կապիտուլյանտը գնալու է, բայց նրանից մնացած արնահոսող վերքն ու տխուր հուշերը` դեռ երկար են մնալու:
Արտակ Զաքարյան, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 10:00
Вышел в свет сборник статей «Героизм, память и диалог поколений», который включает в себя избранные публикации СМИ и фотографии о ереванских мероприятиях, проведенных в апреле-мае и посвящённых 80-летию Великой Победы и арцахскому культурному наследию. Эти мероприятия проводились Организацией ДИАЛОГ или в партнерстве с ней, имели широкий охват общественных и научно-образовательных кругов, а также арцахских соотечественников.
-
2025-07-31 08:54
Эта власть не ошибается, а действует по программе, конечным результатом которой должно стать разрушение национального суверенитета, культуры, образования и систем безопасности: они – внедренные агенты, которые на самом деле не открывают двери в будущее, а снимают последние замки, за которыми пока еще живет надежда на независимость, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян. Публикацию полностью приводим ниже.
-
2025-07-30 11:49
Платформа MyInvest Америабанка запустила MyInvest Academy, предназначенную для тех, кто хочет начать свой путь в сфере инвестиций. Это первая армяноязычная образовательная платформа по инвестициям, доступная прямо в мобильном приложении и бесплатная. Академия позволяет изучать инвестиции с нуля, шаг за шагом знакомясь с основными понятиями и углубляя свои знания по каждой теме: от облигаций до акций, инвестиционных фондов, золота, нефти и т. д.
-
2025-07-30 10:37
Планы турок не изменились, по их мнению, сейчас самое время для реализации этих планов, написал на своей странице в ФБ член Исполнительного органа РПА Эдуард Шармазанов.