ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է «ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՇԱՐԺՄԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ հունիսի 4-ին, ընթանում է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախօրեին նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն էր՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չէին ներկայացել նիստին և տապալել էին այն: Նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ: 4 ժամը լրացել էր ժամը 20։00–ին, որից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել էին Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել էին Կառավարության շենք և շրջափակել բոլոր մուտքերը:
Մոտ երեք ժամ անց շարժման անդամները բացել էին Կառավարության բոլոր մուտքերը և շարժվել դեպի Կառավարական առանձնատուն, որտեղ՝ ըստ Իշխան Սաղաթելյանի, գտնվում էր Նիկոլ Փաշինյանը։
Երբ ցուցարարները ցանկանում էին շարժվել դեպի Ազգային ժողով, ոստիկանները հրաժարվել էին բացել ճանապարհը, որից հետո ոստիկանների և ցուցարարների միջև բախում էր սկսվել։ Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով, անգամ հարվածներ հասցնելով բերման էին ենթարկել բազմաթիվ ցուցարարների։ Նրանք նաև հատուկ միջոցներ էին կիրառել, մասնավորապես՝ ծխարձակող, լուսաձայնային նռնակներ։ Բազմաթիվ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է, այդ թվում՝ ոստիկանների։ Մի քանի տասնյակ քաղաքացի և ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 15:06
«Армения потеряла свою честь. Армения теряет свою государственность. Армения потеряла свои территории. В таком состоянии сегодня находится древнее армянское государство. И довел ее до этого Никол Пашинян», — считает израильский эксперт, в прошлом руководитель службы «Натив» Яков Кедми.
-
2025-07-29 14:38
Между Министерством образования, науки, культуры и спорта Армении, общественной организацией «Совет по энотуризму Армении» и научно-исследовательским фондом «Пещера Арени-1» подписан меморандум о сотрудничестве.
-
2025-07-29 14:36
Компания "Согласие Армения" намерена обжаловать решение Антикоррупционного суда о конфискации земельного участка в центре Еревана, где ранее располагался магазин "Детский мир". Об этом говорится в официальном заявлении компании.
-
2025-07-29 14:35
Фонд «Луйс» проанализировал социально-экономическое развитие экономики Армении за январь–июнь 2025 года. Вот основные выводы: