Արսեն ԲԱԲԱՅԱՆ․ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐՆ ԱՌԱՆՑ ԳՐԱՎՈՐ ՀԱՏՈՒԿ ՀՐԱՄԱՆԻ ԿԻՐԱՌԵՑԻՆ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ, ՈՐՈՆՑԻՑ ԷԻՆ ՆԱԵՎ ԺԱՄԿԵՏԱՆՑ ԱՐԿԵՐԸ
Հունիսի 3-ին ոստիկանության ներքին զորքերն առանց օրենքով սահմանված գրավոր հատուկ հրամանի ցուցարարների նկատմամբ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում կիրառեց հատուկ միջոցներ, որոնցից էին նաև ժամկետանց «Սվիրել» տեսակի ձայնալուսային արկերը: Կիրառման անթույլատրելիության մասին դեռ պիտի քննություն կատարվի և մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության, բայց դա հնարավոր կդառնա միայն Հայաստանում ժողովրդավարության հաստատումից հետո: Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է Արսեն Բաբայանը:
«Ոստիկանությունը փորձեց այդ ապօրինությունն արդարացնել նրանով, թե իբր ցուցարարների կողմից քարեր են նետվել ոստիկանության ծառայողների վրա: Դրան հաջորդեց իշխանության բոլոր ապօրինությունները արդարացնելու մեծ փորձ ունեցող Դանիել Իոանիսյանի գրառումը, թե իբր գլխին քարերից ստացած վնասվածքներով 20 ոստիկան է տեղափոխվել հիվանդանոցներ:
Հետագայում, նաև իմ կողմից հրապարակած բազմաթիվ տեսանյութերով, ապացուցվեց, որ ոստիկանության ծառայողների բոլոր վնասվածքները եղել են նույն ոստիկանության կողմից կիրառված ժամկետանց արկերի բեկորների հետևանք:
Իշխանությունը, այնուհետև, քրեական գործ հարուցեց այն առթիվ, թե իբր քաղաքացիները անկարգություններ են կատարել և վնասել են ոստիկաններին:
Ամբողջ այդ բախումների ընթացքը տասնյակ լրատվամիջոցների ուղիղ եթերներուն է եղել, տասնյակն էլ անդադար նկարահանել են: Ամբողջ ընթացքը նկարահանվել է նաև ոստիկանության և ԱԱԾ հատուկ ծառայողների կողմից: Եվ՝
Ուշադրություն
Պարզվում է չկա նույնիսկ 1 տեսանյութ, որտեղ տեսանելի կլիներ, թե ինչպես է որևէ քաղաքացի քար նետում կամ որևէ այլ եղանակով վնասում որևէ ոստիկանի: Ի հակառակ դրա՝ տասնյակ տեսանյութեր կան, թե ոտիկանությունն ինչպես է մարդկանց նկատմամբ ֆիզիկական բիրտ ուժ կիրառում հաճախ անցնելով նույնիսկ թշնամանքի:
Իշխանափոխությունն անխուսափելի է, որից հետո պետք է հատ-հատ քրեադատավարական ընթացակարգով գնահատականներ տրվեն յուրաքաչնյուր ոստիկանի ապօրինի գործողությանը»,- գրել է Բաբայանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.