Последние новости

Զանգվածային հրաձգություն Ֆիլադելֆիայում. զոհվել է 3, վիրավորվել 11 մարդ

Ֆիլադելֆիայում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 11 մարդ, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը։

Հրձիգը շաբաթ օրը կեսգիշերին մոտ կրակ է բացել Ֆիլադելֆիայի մարդաշատ Հարավային փողոցում, որտեղ գտնվում են բազմաթիվ բարեր և ռեստորաններ։ Երկու տղամարդ և մեկ կին սպանվել են, տեղեկացրել են պաշտոնատար անձինք։

«Այնտեղ հարյուրավոր մարդիկ կային, որոնք պարզապես վայելում էին Հարավային փողոցը, ինչպես և բոլոր հանգստյան օրերին, և ահա այդ ժամանակ էլ տեղի է ունեցել հրաձգությունը»,- ասել է Ֆիլադելֆիայի ոստիկանության տեսուչ Դ.Ֆ. Փեյսը։

Ֆիլադելֆիայի ոստիկանները մի քանի ակտիվ հրձիգների են տեսել, որոնք կրակում էին ամբոխի ուղղությամբ», ընդ որում՝ սպան ամբոխի վրա կրակող մարդուց 10-15 յարդ հեռավորության վրա էր, տեղեկացրել են ոստիկանությունում։ Նրանց խոսքով՝ այդ սպան կասկածյալի ուղղությամբ կրակ է բացել։

Կրակողների գտնվելու վայրը դեռ չի ճշտվել, նշել է Փեյսը։ Պատահարի վայրում գտնվել է երկու ատրճանակ։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ