Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան փակել են երկինքը Լավրովի ինքնաթիռի համար
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ հունիսի 6-7-ին նախատեսված այցը Սերբիա «մեծ հարցականի տակ է, բայց պաշտոնական Բելգրադը դրանում որևէ մեղք չունի»,- գրել է «Вечерње новости» սերբական թերթը։ Բանն այն է, որ Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան փակել են իրենց օդային տարածքը Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի ինքնաթիռի համար։ Այս տեղեկատվությունը բալկանյան երկրների կողմից պաշտոնական հաստատում առայժմ չի ստացել։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը անձամբ է զբաղվում ՌԴ ԱԳՆ ղեկավարի այցի լոգիստիկայով, ասել է Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը։ «Իրավիճակը Սերգեյ Լավրովի այցի հետ կապված խիստ բարդ է։ Անհավանական է, որ իրավիճակը Եվրոպայում և աշխարհում այժմ այնպիսին է, որ մի երկրի նախագահը պետք է զբաղվի այնպիսի բաներով, ինչպիսին մեկ այլ երկրի արտաքին գործերի նախարարի այցի լոգիստիկան է, ինչից էլ կախված է այն, թե արդյոք նա կգա, թե ոչ»,- ասել է Սերբիայի կառավարության ղեկավարը TV Pink-ի եթերում։
Ինչպես նշել է «Вечерње новости»-ն, «նոր իրավիճակի հետ կապված»՝ Ալեքսանդր Վուչիչը հունիսի 6-ին, ժամը 10.00-ին, Նախագահի տանը կհանդիպի Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Բոցան-Խարչենկոյի հետ։
Հունիսի 3-ին ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկացրել էր, որ Լավրովը Սերբիա կայցելի՝ բանակցելու Ալեքսանդր Վուչիչի հետ։ Նրա խոսքով՝ քննարկման թեմա պետք է դառնային միջազգային հրատապ խնդիրները։ Հունիսի 2-ին Վուչիչն ասել էր, որ «իրավիճակը Լավրովի այցի շուրջ բարդանում է բոլոր իմաստներով»։ Նա նշել է, որ առայժմ պատրաստ չէ մանրամասների մասին խոսել, բայց հարցն այն է, թե ինչպես է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը հասնելու Սերբիա, գրել է «Коммерсантъ»-ը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 13:30
Муссируемые в Сети слухи о том, что азербайджанцы якобы захватили новую армянскую позицию и продвинулись вперед, не соответствуют действительности. Об этом "ФактИнфо" сообщил пресс-секретарь ,министерства обороны Армении Арам Торосян.
-
2025-07-28 13:28
Экономическая активность в Армении увеличилась на 6,3% г/г в январе-июне 2025 года за счет сферы услуг (+9,8%), торговли (+3,9%) и строительства (+18,5%). Об этом сообщается в телеграм-канале (https://t.me/eabr_bank/982) Евразийского банка развития.
-
2025-07-28 13:27
Министр образования, науки, культуры и спорта РА Жанна Андреасян приняла посла Франции в РА Оливье Декотиньи. Во встрече также принял участие заместитель министра образования, науки, культуры и спорта Артур Мартиросян.
-
2025-07-28 13:26
Представитель Международного агентства по атомной энергии (МАГАТЭ) посетит Иран в ближайшие две недели, в ходе его визита будут обсуждаться технические аспекты сотрудничества агентства и Тегерана. Об этом заявил в ходе пресс-конференции официальный представитель МИД Ирана Исмаил Багаи.