Последние новости

Երևանում ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստ կանցկացվի

Հունիսի 17-ին Երևանում տեղի է ունենալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստը։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` նիստը գլխավորելու է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահ Արմեն Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստի ընթացքում՝ նեղ և ընդլայնված կազմով, քննարկվելու են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի և ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև այլ հարցեր:

Նիստի ավարտին ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդես կգան հայտարարությամբ:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ