Последние новости

Մարզերում կանձրևի, մայրաքաղաքում` ոչ

Հայաստանի հանրապետության տարածքում հունիսի 6-10-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքում հունիսի 6-7-ը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 8-9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Մայրաքաղաքում հունիսի 6–ի գիշերը եղել է 19-21 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +36....+38 աստիճան։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ