Վուչիչ․ Լավրովի այցը Սերբիա հետաձգվում է
Սերբիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Բոցան-Խարչենկոն տեղեկացրել է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչին, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Բելգրադ նախատեսված այցը հետաձգվում է: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Սերբիայի նախագահը գրել է այս մասին Instagram*-ում:
«ՌԴ-ի դեսպան Ալեքսանդր Բոցան-Խարչենկոն հայտնել է ինձ այն պատճառների մասին, որոնք խոչընդոտել են նախարար Լավրովի Բելգրադ ժամանելուն և փաստաթղթեր է բերել, որոնք հաստատում են դա», - գրել է սերբ առաջնորդն ու ավելացրել, որ երեկոյան ազգային հեռուստատեսության եթերում մանրամասներ կներկայացնի:
Սերբիայի վարչապետ Աննա Բաբիչը կիրակի օրը ասել էր, որ երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ստիպված է անձամբ զբաղվել հունիսի 6-7-ին նախատեսված ՌԴ արտգործնախարարի այցի լոգիստիկայով: Նա նշել է, որ պաշտոնական Բելգրադի դրությունը լրացուցիչ բարդանում է այն հանգամանքով, որ հունիսի 10-ին սպասվում է նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի այցը, իսկ արտաքին քաղաքականության դրությունն այնպիսին է, որ «ոչ ոք չի ուզում ոչ ոքի հետ խոսել, առավել ևս՝ լսել»:
Սերբական «Վեչերնիե Նովոստի» պարբերականն այսօր հրապարակել է Բուլղարիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Չեռնոգորիայի ԱԳՆ որոշումների լուսանկարները՝ Ռուսաստանից կառավարական ինքնաթիռի՝ օդային տարածքով թռիչքն արգելելու մասին:
* ՌԴ-ում արգելված ծայրահեղական սոցիալական ցանց:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 05:31
Правительство Армении не приняло основные предложения карабахцев по жилищной программе, сообщает Совет по защите прав арцахцев.
-
2025-06-06 05:27
Верховный лидер Ирана Аятолла Сейед Али Хаменеи заявил, что мусульманские страны должны прекратить всякую помощь Израилю и помешать ему «совершать дальнейшие жестокие действия против палестинцев в секторе Газа», сообщает Mehr.
-
2025-06-06 05:23
Президент США Дональд Трамп и богатейший человек в мире, предприниматель Илон Маск начали критиковать друг друга из-за неоднозначного налогового проекта американского лидера.
-
2025-06-06 05:20
Мои полномочия на посту исполнительного директора Всеармянского фонда «Айастан» завершились в связи с переходом на дипломатическую службу. Об этом написал на своей странице в Facebook Айкак Аршамян.