Լատվիայում կարգելեն 80 ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը
Հունիսի 9-ից Լատվիայում հեռարձակում չեն ունենա ռուսական 80 հեռուստաալիքներ, այդ թվում՝ «Միրը» (ստեղծվել է ԱՊՀ երկրների նախաձեռնությամբ)։ Այս մասին հայտնել է ԶԼՄ-ների հարցերով Ազգային խորհրդի ղեկավար Իվարս Աբոլինշը։
«NEPLP-ն այսօր որոշում է ընդունել Լատվիայի տարածքում արգելել 80 հեռուստաալիքների վերահեռարձակումը, այդ թվում ցանկից հանել նաև «Միր» և «Օրուժիե» հեռուստաալիքները։ Հեռուստաալիքները հունիսի 9 - ին այլևս չեն լինելու Լատվիայի տեղեկատվական դաշտում», - գրել է Աբոլինշը Twitter-ում։
Նրա խոսքով՝ NEPLP-ն որոշել է հունիսի 9-ից հեռարձակման թույլտվություն տալ «Դոժդ» հեռուստաալիքին (ՌԴ-ում ճանաչվել է օտար լրատվամիջոց)։
Ինչպես հաղորդում է LETA գործակալությունը, հեռարձակումը դադարեցնող ալիքների թվում են հայտնվել նաև «E TV-ն», «Իլյուզիոն+» - ը, «Կինո 24»- ը, «Միր TV» - ն, «Օխոտա ի րիբալկան», «Պերեցը» և «Ռուսական իլյուզիոնը»:
Բալթյան երկրների իշխանությունները բազմիցս խոչընդոտել են ռուսական լրատվամիջոցների աշխատանքը։ Ինչպես հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում, Բալթյան երկրներում ռուսական լրատվամիջոցների նկատմամբ ակնհայտ ճնշումները ցույց են տալիս, թե ինչը իրականում ինչ է թաքնված «ժողովրդավարության սկզբունքների և խոսքի ազատության» մասին նրանց հայտարարությունների հետևում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.