Լավրովը ՆԱՏՕ-ի մի շարք երկրների՝ իր ինքնաթիռը Սերբիա չթողնելու որոշումն աննախադեպ է անվանել
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աննախադեպ է անվանել Հյուսիսատլանտյան դաշինքի մի շարք երկրների՝ Սերբիա այցի համար իր ինքնաթիռը չթողնելու որոշումն աննախադեպ է անվանել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Անցած գիշեր և այսօր առավոտյան ԶԼՄ-ներից շատ հարցեր եղան մեր արձագանքի վերաբերյալ Հյուսիսատլանտյան դաշինքի որոշ անդամների կողմից ընդունված աննախադեպ որոշումներին և այն որոշումներին, որոնք խոչընդոտեցին ՌԴ արտգործնախարարի այցը Սերբիայի Հանրապետություն։ Իհարկե, տեղի է ունեցել աներևակայելին, ես հասկանում եմ այն հետաքրքրությունը, որը ցուցաբերում եք այս զարհուրելի գործողություններին մեր գնահատականի նկատմամբ»,- ասել է Լավրովը երկուշաբթի միջազգային օրակարգի արդի հարցերի շուրջ առցանց ռեժիմով ասուլիսին:
Լավրովը Սերբիային գործընկերներին ընտրելու հնարավորությունից զրկելու Արևմուտքի դիրքորոշումը ցինիկ է անվանել:
«Այժմ այդ (գործընկերներ ընտրելու ազատության) սկզբունքը, որն Արևմուտքը դրել է առաջին տեղում, ոտնահարվեց հենց Արևմուտքի կողմից։ Սերբիան, Արևմուտքի տեսանկյունից, չպետք է որևէ ընտրություն, գործընկերներ ընտրելու ազատություն ունենա»,- ասել է Լավրովը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի մի շարք երկրների՝ իր ինքնաթիռը Սերբիա մտնել թույլ չտալու որոշումը։ ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ այդ դիրքորոշումը «ցինիկ» է, բայց այլևս չի զարմացնում:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.