Վոլոդին․ Վաշինգտոնից և Բրյուսելից ճնշում են գործադրում ՀԱՊԿ երկրների վրա
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովը նպաստում է անդամ երկրների անվտանգության և ինքնիշխանության ապահովմանը։ Երևանում, ՀԱՊԿ ԽՎ–ի խորհրդի նիստում այս հայտարարությունն արեց ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
Նրա խոսքով` կազմակերպության խնդիրը անվտանգության ապահովմանը միտված ազգային օրենսդրությունները մերձեցնելն ու ներդաշնակեցնելն է։
Վոլոդինը միաժամանակ ընդգծեց, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը ճնշում են գործադրում ՀԱՊԿ երկրների վրա, քանի որ արևմտյան խաղացողներին դուր չի գալիս ՀԱՊԿ երկրների` սեփական ինքնիշխանությունն ապահովելու քաղաքականությունը։
«Այդ կապակցությամբ որոշվել է ՀԱՊԿ երկրներում ժողովրդավարական ընտրությունները պաշտպանելու համար իրավական չափորոշիչ մշակել։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է այն ճշմարտությունը, որ պետք է պաշտպանել սեփական ինքնիշխանությունն ու անկախությունը։ Երևանու մ կքննարկենք ընտրական գործընթացներն արտաքին միջամտությունից պաշտպանելու օրենսդրական մեխանիզմների ներդրումը», – հավելել է Վոլոդինը։
Նա կարծում է, որ ՀԱՊԿ–ի արդյունավետությունը գործնականում ապացուցել են Ղազախստանում 2022 թվականի հունվարին անցկացված խաղաղապահ գործողությունները։ Ըստ նրա` կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերի գործողությունները Ղազախստանի իրավապահ մարմիններին թույլ տվեցին կենտրոնանալ իրավակարգի վերականգնման և սպառնալիքների վերացման վրա:
Այդ փորձի հիման վրա պետք է աշխատանքներ տանել ՀԱՊԿ խաղաղապահ ներուժի կատարելագործման ուղղությամբ։ Նման գործունեության իրավական ապահովման հարցն ընդգրկված է Երևանում այսօր ընթացող նիստի օրակարգում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.