Իրանը կարձագանքի ԱԷՄԳ-ի հանդիպման ժամանակ ձեռնարկված ցանկացած գործողության
Իրանը կարձագանքի ՄԱԳԱՏԷ-ի հանդիպման ժամանակ ձեռնարկված ցանկացած գործողության: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն՝ մեկնաբանելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի նիստը և այս նիստին Իրանի դեմ բանաձևի ընդունման հնարավորությունը, գրում է Mehr-ը։
Նա հայտնել է, որ Իրանին առնչվող երաշխիքների հարցերի քննարկումը և ՀԳՀԾ-ի կատարման վերաբերյալ զեկույցը ներառված են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի եռամսյակային նիստի օրակարգում։
Նրա խոսքով՝ ցավոք, ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին վերջերս Եվրախորհրդարանում հապճեպ զեկույց ներկայացրեց Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ, որն անտեսում է բոլոր քայլերը ու պատասխանները, որոնք Իրանը մանրամասն և տեխնիկապես ներկայացրել է գործակալության հարցերին ի պատասխան:
Նշելով, որ զեկույցում կարելի է տեսնել «կեղծ սիոնիստական ռեժիմի հետքերը», նա հավելել է, որ Թեհրանը չի ընդունում ո՛չ զեկույցը, ո՛չ էլ եվրոպական երեք երկրների ու նրանց ամերիկյան դաշնակիցների՝ Իրանի դեմ բանաձև ընդունելու փորձերը։
Իրանցի դիվանագետը նաև ասել է, որ հակաիրանական բանաձևերի ընդունումը կառուցողական չէ՝ հայտարարելով. «Մենք կարծում ենք, որ դա բացասաբար կանդրադառնա ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի ընդհանուր համագործակցության վրա»։
Խաթիբզադեն նաև կոչ է արել նրանց դեմ քվեարկել բանաձևին, որպեսզի Իրանի կողմից դիվանագիտության համար ստեղծված պատուհանը բաց մնա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.