Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. ԳԱԱ–ն հիմնավորել է` ինչու
Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այսպիսի հայտարարություն է տարածել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, իր մտահոգությունը հայտնելով վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ծավալվող իրադարձությունների առնչությամբ։
«Ադրբեջան պետության կազմում հայտնվելու պարագայում Արցախին սպասվում է արագ հայաթափում, արցախահայությանը՝ հայրենազրկում, ցեղասպանություն։ Արցախը ոչ մի կարգավիճակով չի կարող մասը կազմել մի պետության, որն իր քաղաքացիներին արդեն մի քանի սերունդ դաստիարակում է մոլի հայատյացության մթնոլորտում։ Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է»,–ասված է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ ՀՀ–ն չի կարող հրաժարվել այդ հիմնարար սկզբունքից։
Ակադեմիան նկատում է, որ Հայաստանը և Արցախն այսօր կանգնած են լուրջ մարտահրավերների առջև, ուստի հարկավոր է համախմբել ողջ ներուժը։
Գիտությունների ազգային ակադեմիան վստահեցնում է` պատրաստ է ՀՀ պետական իշխանության մարմիններին տրամադրել մասնագիտական խորհրդատվություն, կարող է դառնալ այն հարթակներից մեկը, որտեղ կարող են քննարկվել համահայկական նշանակություն ունեցող հիմնահարցերը, լուծումներ և այլընտրանքային տարբերակներ առաջարկվել համահայկական օրակարգի ձևավորման համար:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 09:17
Вице-премьер Армении Мгер Григорян сегодня не опроверг информацию о том, что премьер-министр республики Никол Пашинян отправится с визитом в Турцию.
-
2025-06-13 08:43
Удары Израиля по Ирану являются нарушением устава ООН, Тегеран вправе ответить на них, заявил МИД исламской республики.
-
2025-06-13 07:58
В 3:00 мск ВВС Израиля нанесли «превентивный удар» по территории Ирана. В результате атаки погиб командующий КСИР Хоссейн Салами и ученые-ядерщики. Также сообщается о взрывах на ядерном объекте в Натанзе. Что известно об ударе и его последствиях – в подборке «Ъ».
-
2025-06-13 06:08
Решение о возможном нападении Израиля на Иран зависит конкретно от премьера еврейского государства Биньямина Нетаньяху. Об этом сказал Sputnik Армения научный сотрудник аналитического центра APRI, востоковед Сергей МЕЛКОНЯН на полях форума APRI-2025 в Ереване.