Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԲԱՆԱԿՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԽԱՌՆՈՒՄ ԻՐԱՐ
Պաշտպանության նախարարն ասում է, որ բանակում բարեփոխումներ են արվելու, որի արդյունքում զինված ուժերը զբաղվելու է երկրի պաշտպանությամբ, մարտական պատրաստությամբ, այն գործով, ինչով պետք է զբաղվեն։
Այս մասին գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ ավելացնելով, որ սրան հասնելու ճանապարհին իշխանությունը որոշել է Գլխավոր շտաբի պետին տալ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի կարգավիճակ։
«Պաշտպանության նախարարը մինչև հիմա տեղյակ չի, որ զորքերի մարտունակության, մարտական պատրաստության հետ կապված խնդիրը մինչև իր ասած «բարեփոխումն» էլ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր անելիքն էր։
Երկրորդ, իշխանությունը կարծում է, որ ԳՇ պետին պաշտպանության նախարարի ենթակայության բերելով կկանխի այնպիսի հայտարարությունները, ինչպիսին եղավ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի օրոք։
Ստացվում է, որ վարչապետի ենթակա ԳՇ նախկին պետն արել է իշխանության համար անցանկալի հայտարարություն, որը ըստ այս իշխանության չէր լինի, եթե նա լիներ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Աբսուրդ։
Երրորդ, գլխավոր շտաբում և պաշտպանության նախարարությունում կան նույն գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ, որոնք պետք է կառուցվածքային փոփոխությունների միջոցով վերակազմավորել, բայց դրա համար ԳՇ պետին իմաստ չկա ՊՆ առաջին տեղակալ սարքել։ Ավելին՝ սա ավելի շատ խնդիրներ է առաջացնում, քան լուծում։
Խոսում են ԳՇ-ի՝ բացառապես մարտական պատրաստությամբ զբաղվելու մասին, սակայն այն տանում են մտցնում նախարարության տակ՝ ամեն ինչ խառնում իրար»,- գրել է պատգամավորը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.