ՀՌՀ նախագահ․ Եթե նույնիսկ շուրջօրյա միտինգներ են, հեռարձակողները չպիտի միայն դա լուսաբանեն
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի` օրեր առաջ արված գրառումը` երկու հեռուստաընկերությունների կողմից մրցութային պարտավորությունները խախտելու մասին, նախազգուշական նպատակ է ունեցել։ Հակոբյանն իր գրառման նպատակն այսպես ներկայացրեց այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ ճեպազրույցում։
Հունիսի 3-ին ՀՌՀ նախագահը գրել էր` հանրային մուլտիպլեքսում գործող երկու հեռուստաընկերություն իրենց եթերային քաղաքականությամբ համառ ջանքեր են գործադրում, որպեսզի հեռարձակման իրենց լիցենզիան առնվազն կասեցվի:
«Այն հեռարձակողները, որոնք սկսեցին կոպտորեն խախտել եթերում էթիկայի նորմերը, որոնք թույլ են տալիս սեռական հայհոյանքը եթերում, որոնք ջարդում են հաղորդման ցանցը, մենք ստիպված ենք այս կամ այն կերպ զգուշացնել` մի՛ ձգտեք, որպեսզի ինչ-որ ձևով ձեր լիցենզիան կասեցվի։ Ես հստակ այդ երկու նախադասությամբ զգուշացրել էի, որ հեռարձակողները փորձեն պահպանել օրենքի պահանջներն ու նորմերը»,- ասաց Հակոբյանը։
Հեռարձակողների անունները ՀՌՀ նախագահը չցանկացավ բացահայտել, բայց նշեց, որ նրանք տեղեկացված են, նրանց հանդեպ նաև վարչական վարույթներ են հարուցվել։
Հակոբյանը նաև հայտնեց, որ հեռարձակողները մի քանի անգամ նախազգուշացնող նամակներ են ստացել ՀՌՀ–ից` հունվարին, մարտին ու ապրիլին։
Լրագրողների դիտարկմանը, թե հեռուստաընկերությունները լուսաբանում են երկրում իրականացվող շուրջօրյա բողոքի ակցիաները ու դրա համար ստիպված են շեղվել իրենց հաղորդման ցանցից, Տիգրան Հակոբյանը պատասխանեց. «Կանոններն ու պարտավորությունները նրա համար են, որ եթե նույնիսկ շուրջօրյա միտինգներ են, հեռուստաընկերությունները շուրջօրյա միտինգները չլուսաբանեն։ Ի վերջո, հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունները պարտավոր են լուսաբանել ՀՀ ամբողջ անցուդարձը, նրանք միտինգների քարոզչական ապահովման գործիք չեն»։
Տիգրան Հակոբյանը հիշեցրեց, որ հանրային մուլտիպլեքսում հեռարձակման իրավունք ստանալու համար հեռուստաընկերությունները պարտավորվում են ապահովել բազմակարծություն, ընդ որում, ոչ միայն ՀՀ–ում, այլև ամբողջ աշխարհում։
Հիշեցնենք` հունիսի 3–ի գրառումից մի քանի օր անց ՀՌՀ–ն պարզաբանում տարածեց, որում նշված էր, որ հանձնաժողովը վերջին օրերին բազմաթիվ բողոքներ և հարցումներ է ստանում «Երկիր մեդիա» հեռուստածրագրով ռեժիսոր Գոռ Վարդանյանի «Կոռուպցիա 2․Հատուցում» սերիալի ցուցադրության կապակցությամբ։
Նշվում էր նաև, որ հեռուստասերիալի որոշ դրվագներ նսեմացնում և վարկաբեկում են համամարդկային արժեքները, Հայ առաքելական եկեղեցուն, ինչպես նաև Հայաստանում գրանցված և գործող այլ կրոնական կազմակերպություններին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 10:58
Новое исследование показало, что домашние кошки могут отличить запах своего хозяина от запахов незнакомцев. Результаты исследования опубликованы в журнале Plos One.
-
2025-06-05 10:19
Въезд в США запрещен гражданам Афганистана, Мьянмы, Чада, Конго, Экваториальной Гвинеи, Эритреи, Гаити, Ирана, Ливии, Сомали, Судана и Йемена - 12 стран. Соответствующую прокламацию подписал президент Дональд Трамп, сообщает РБК со ссылкой на Белый дом.
-
2025-06-05 10:16
Газета "Грапарак" пишет: «В ГД разгорелись новые страсти вокруг нашумевшего проекта об освобождении от армии за деньги, разработанного депутатом от "Гражданского договора" Айком Саркисяном и одобренного правительством. В ходе закрытого обсуждения, состоявшегося на прошлой неделе в Национальном собрании, члены партии ГД сообщили, что Генеральный штаб Вооруженных сил выразил отрицательное мнение по проекту, написав: "Мы против".
-
2025-06-05 10:15
МИД Армении не уполномочен напрямую вмешиваться в процесс выдачи виз гражданам Армении иностранными посольствами, работающими на территории республики, а также осуществлять надзор за их деятельностью. Об этом говорится в ответе МИД Армении на письменный запрос Sputnik Армения.