Սիրանուշ Սահակյան. «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գանգատը կոմունիկացիայի փուլում է
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթացող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գանգատը կոմունիկացիայի փուլում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Թե՛ միջպետական, թե՛ անհատական գանգատի շրջանակում սկսել ենք ստանալ ադրբեջանական կառավարության դիրքորոշումը որոշ գործերի առնչությամբ, այդ թվում՝ տեսանյութով հիմնավորված գերեվարման դեպքերի կապակցությամբ, որոնք չեն ընդունվում Ադրբեջանի իշխանությունների կողմից»,- ասաց նա։
Սահակյանի խոսքով՝ անգամ ապացույցների ճնշման ներքո Ադրբեջանը շարունակում է ժխտողական բնույթի դիրքորոշումներ հայտնել. ««Փորձում են ցույց տալ, թե իրենք առնչություն չունեն այդ դեպքերի հետ։ Քննչական մարմինների կողմից կատարված քննության որոշակի արդյունքներ են ներկայացվում, որոնք կեղծված ու միակողմանի են։ Իրենց զինվորականների միջոցով փորձում են դատարանին վստահեցնել, որ իրենք ո՛չ տեսել են, ո՛չ էլ լսել են նշված անձանց մասին»։
Սիրանուշ Սահակյանը հայտնեց, որ Հայաստանն անհատական գործերով շուրջ 300 անձի վերաբերյալ գանգատներ ունի, սակայն կան նաև խմբային գանգատներ, որոնց թիվը 180-ի հասնում։
Նա նաև ասաց, որ Ադրբեջանի դեմ միջպետական երկու գանգատ կա և չի բացառվում, որ ևս մեկ գանգատ ներկայացվի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 15:20
Главы правительств России и Армении Михаил Мишустин и Никол Пашинян провели встречу на Алтае, сообщает пресс-служба правительства РФ.
-
2025-07-24 15:09
55-летняя Марине Авалян из Тынды (Амурская область) не попала на злополучный рейс Ан-24 "Хабаровск-Благовещенск-Тында" и осталась в живых. Об этом сообщает ТГ-канал Shot.
-
2025-07-24 15:05
Запад пытается вывести процесс армяно-азербайджанской нормализации из регионального контекста и подчинить его собственным интересам. Об заявила официальный представитель МИД России Мария Захарова на бриифнге в четверг.
-
2025-07-24 15:01
Максимальный срок рассмотрения дела в связи с ЭСА составляет 3 месяца. Он может быть продлен еще на месяц, если одна из сторон подаст ходатайство о продлении срока для изучения вопроса. Об этом заявил председатель Комиссии по регулированию общественных услуг Месроп Месропян на брифинге после заседания правительства сегодня, 24 июля.