ԱՄՀ-ն ևս կտրուկ նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ևս կտրուկ նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը՝ նախկին 4.5-ից 5 տոկոսի փոխարեն 1.5 տոկոս։
Միջազգային խոշոր ֆինանսական կառույցն ընդգծում է՝ Ռուսաստանի նկատմամբ լայն պատժամիջոցներն անխուսափելիրեն կազդեն Հայաստանի տնտեսության վրա, բացասական ազդեցության չափը դեռևս անորոշ է։
Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ՝ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով սննդամթերքի ու վառելիքի բարձրացած գները, կրճատված դրամական փոխանցումները, համաշխարհային ֆինանսական շուկայում տատանողականության աճը Հայաստանում ավելի մեծ թանկացումների ու տնտեսության աճի դանդաղեցման կհանգեցնեն։
Այն, որ Հայաստանը տուժելու է Ռուսաստանի դեմ օրեցօր խստացվող պատժամիջոցներից, չեն թաքցնում նաև իշխանությունները։ Կենտրոնական բանկը օրերս նվազեցրեց տնտեսական աճի իր կանխատեսումը՝ 5.3-ի փոխարեն ընդամենը 1.6 տոկոս։ Գլխավոր դրամատան նախագահ Մարտին Գալստյանն էլ հայտարարեց՝ համատարած անորոշություն է, բայց պարզ է, որ Հայաստանի գլխավոր առևտրային գործընկեր Ռուսաստանի դեմ սանկցիաները զգալիորեն կդանդաղեցնեն տնտեսության աճը, կհարվածեն դրա ճյուղերին:
«Տեսնում ենք, որ կան որոշակի խնդիրներ հանքարդյունաբերությունում, մշակվող արդյունաբերությունում, արդյունաբերության ճյուղի 94.7 տոկոս աճ է դրված, որոշակի նվազում կա նաև շինարարության ճյուղում: Միակը, որը որոշակի ավելի դրական զարգացում է ունենալու` մեր նախկին կանխատեսումների համաձայն, գյուղատնտեսության ճյուղն է», - ասել էր ԿԲ նախագահը:
Անցած շաբաթ Կենտրոնական բանկը որոշեց միանգամից 1.25 տոկոսով բարձրացնել գնաճը զսպող գործիքը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` այն սահմանելով 9.25 տոկոս։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի այսպիսի խստացումները, ըստ ԿԲ-ի, կնպաստեն 12-ամսյա գնաճի նվազմանը, այն կմոտենա թիրախային 4 տոկոս ցուցանիշին։ Փետրվարին 12-ամսյա գնաճը 6.5 տոկոս է կազմել, ամբողջ 2021 թվականին՝ 7.7 տոկոս։ Այժմ հատկապես արագ են բարձրանում սննդամթերքի գները։
«Դեռ պարզ չէ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով Հայաստանն ինչ ծավալի շոկի կենթարկվի»։
Տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանն ընդգծում է՝ տնտեսական այսպիսի կանխատեսումներն այժմ շատ մեծ անորոշության պայմաններում են արվում: Ըստ նրա դեռ պարզ չէ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով Հայաստանն ինչ ծավալի շոկի կենթարկվի. «Այս կանխատեսումները, ինչպես վերևի ուղղությամբ կարող են ճշգրտվել ինչ-ինչ պատճառներով, այնպես էլ ներքևի ուղղությամբ, եթե այս շոկը շատ ավելին լինի: Դա շատ պայմանական կանխատեսում է, ընդամենը ուղեգծում է այս պահին առկա ինֆորմացիան»։
2021-ի ավարտին՝ մինչ ռուս-ուկրաինական հակամարտության ակտիվ փուլը, Հայաստանի իշխանությունները 2022-ի համար 7 տոկոս տնտեսական աճ էին կանխատեսում, այս ցուցանիշը ամրագրված է կառավարության հնգամյա ծրագրում։ Ըստ իշխանությունների` տարեկան նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ է պետք թիրախային մի շարք սոցիալական խնդիրներ լուծելու ու մարդկանց կյանքը բարելավելու համար։
Էկոնոմիկայի նախարարությունից հետաքրքրվեցինք՝ վերջին շաբաթներին գերատեսչությունը սեփական կանխատեսումներն արե՞լ է, կա՞ արդյոք հակաճգնաժամային գործողությունների փաթեթ, եթե՝ այո, ապա ի՞նչ քայլեր է դա ենթադրում։ Այս հարցերին, սակայն, ողջ օրվա ընթացքում գերատեսչությունից չպատասխանեցին։ Ռուսաստանի դեմ լայն պատժամիջոցների բացասական ազդեցության, կառավարության ձեռնարկելիք քայլերի մասին ոչ մի խոսք չհնչեց նաև գործադիրի երեկվա նիստին։
Azatutyun.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-01-06 11:14
В кафедральном соборе Святого Эчмиадзина проходит Рождественская литургия. Состоится также обряд освящения воды. Литургию проводит Католикос Всех армян Гарегин Второй. Новости Армении - NEWS.am
-
2024-12-25 22:22
"Слишком много внимания заставляет осла думать, что он лев", поделился сентенцией на своей странице в соцсети Facebook политолог Ален Гевондян и призвал политизировать изречение.
-
2024-12-25 22:20
Все структуры Минской конференции: Минская группа, группа планирования высокого уровня, пост личного представителя действующего председателя ОБСЕ по карабахскому урегулированию подлежат роспуску. Об этом заявила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2024-12-25 22:18
Президент России Владимир Путин лично пригласил лидеров СНГ на торжества по случаю 80-летия Победы в Москве в 2025 году.