Последние новости

Էդգար ՂԱԶԱՐՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ ՀԵՏՈ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ ՄԱՐԴԸ ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ Է

Նիկոլ Փաշինյանից հետո այս պահին հայ ժողովրդի համար ամենավտանգավոր մարդը Մհեր Գրիգորյանն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«2022 թվականի հունիսի 3-ին Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հետ հանդիպումից անմիջապես հետո ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 6-ին և 7-ին հանդիպումներ է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանների հետ և զեկուցել Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման պայմանավորվածությունների մասին։ Մինչ օրս Մհեր Գրիգորյանը որևէ ձևով հայ հանրությանը չի տեղեկացրել, թե ինչ է պայմանավորվել Ադրբեջանի փոխվարչապետի հետ, որ հարցերում են մոտեցել նրանց դիրքորոշումները, ինչը ձեակերպված է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Մհեր Գրիգորյանը հայ ժողովրդից գաղտնի է պահում նաև այն համաձայնեցված փաստը, թե ՀՀ տարածքի որ հատվածներով են մտադիր ճանապարհներ տրամադրել Ադրբեջանին` Նախիջևանի հետ կապ հաստատելու համար և ինչ ռեժիմում է նախատեսվում ադրբեջանցիների մուտքը Հայաստան տարածք։

Այդ մասին Մհեր Գրիգորյանը ոչինչ չունի ասելու հայ ժողովրդին, բայց շտապ կարգով զեկուցում է օտար երկրների դեսպաններին։ Դա դրանից է, որ Հայաստանի իշխանության ղեկին հայտնված հանցախումբը սպասարկում է բոլորի շահերը, բացի հայ ժողովրդից, ավելին, դա անում է Հայաստանի և հայ ժողովրդի շահերի հաշվին։

Հայաստանը դեռ շարունակում են ղեկավարել հայ ժողովրդի ամենամեծ թշնամիները»,- գրել է Ղազարյանը։

Verelq.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ