«Ժողովուրդ»․ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԱՔԱՆԱԿԸ ՆՎԱԶԵԼ Է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մեկ տարվա ընթացքում Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը պակասել է 2300-ով:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ մեր երկրում մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 961 հազար 600 մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բնակչության թվաքանակը 2 մլն 963 հազար 900 մարդ էր: Մյուս կողմից՝ նկատենք, որ ՀՀ որոշ մարզերում, հակառակը, բնակչության թվաքանակն ավելացել է` տարբեր տեղաշարժերի հաշվին։
Օրինակ՝ Արմավիրի մարզում 2021թ. ապրիլի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը կազմել է 264 հազար 100, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 264 հազար 700 մարդ: Արարատի մարզում ևս բնակչության թվաքանակն ավելացել է՝ 256 հազար 700-ից հասնելով 257 հազարի: Արագածոտնի մարզում մեկ տարվա ընթացքում բնակչության թվաքանակը 124 հազար 500-ից դարձել է 124 հազար 700 մարդ: Ի դեպ, Գեղարքունիքի մարզում բնակչության թվաքանակն ավելացել է 400-ով: Բնակչության թվաքանակը պակասել է Երևանում 400-ով: Եթե նախորդ տարվա ապրիլի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը կազմել է 1 մլն 93 հազար 600, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 1 մլն 93 հազար 200 մարդ:
Մյուս կողմից՝ բնակչության թվաքանակը պակասել է Վայոց ձորի, Տավուշի, Սյունիքի, Շիրակի, Լոռու մարզերում: Միայն սահմանամերձ Սյունիքում մեկ տարվա ընթացքում բնակչության թվաքանակը պակասել է 700-ով: Տեղեկացնենք, որ Կոտայքի մարզում բնակչության թվաքանակը պահպանվել է (251 հազար 400 մարդ):
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 11:46
Варварская бакинская администрация усиливает антиармянские настроения, угрожая безопасности Армении, считает заведующий Кафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан ВОСКАНЯН.
-
2025-06-03 11:43
Отставка начальника полиции Армении Арама Ованнисяна может быть связана с недовольством премьер-министра Никола Пашиняна организацией безопасности в день празднования его 50-летия. Об этом пишет газета "Грапарак".
-
2025-06-03 11:40
Руководитель офиса Владимира Зеленского Андрей Ермак вылетел в США. Об этом пишет "СТРАНА.ua".
-
2025-06-03 11:39
Соединенные Штаты закрыли две военные базы в Сирии и передали еще одну под контроль курдских "Сирийских демократических сил" (СДС) в рамках постепенного сокращения военного контингента. Об этом сообщил представитель Пентагона в интервью телеканалу Al Arabiya. Его слова приводит ТАСС.