Լավրով․ Թուրքիայի հետ Իդլիբի վերաբերյալ պայմանավորվածությունները դանդաղ են կատարվում
Սիրիական Իդլիբի վերաբերյալ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները դանդաղ են կատարվում, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը թուրք պաշտոնակցի՝ Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա ընդգծել է, որ Մոսկվան սիրիական հարցում սերտորեն համագործակցում է Անկարայի հետ։
«Նախագահներ Էրդողանի և Պուտինի հանդիպումներում բազմիցս կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, այդ թվում 2019թ. հուշագիրը, որի մասին Մևլութը նոր հիշատակեց։ Մի հուշագիր էլ է եղել, որը վերաբերում էր լուծել խնդիրը Իդլիբի լիցքաթափման գոտում։ Ե՛վ մեկ, ե՛ւ մյուս դեպքում, իհարկե, դանդաղ, իրականացվում են այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ կարևոր փաստաթղթերում»,- ասել է Լավրովը;
Նախարարն ավելացրել է, որ կողմերը համակարծիք են այնտեղ առաջադրված նպատակների հարցում։
«Մենք հիանալի հասկանում ենք մեր բարեկամների մտահոգությունն այն սպառնալիքների հարցում, որոնք ստեղծվում են իրենց սահմաններին արտաքին ուժերի կողմից, այդ թվում ի հաշիվ անջատողական տրամադրությունների խթանման Սիրիայում ապօրինաբար գտնվող ամերիկյան ստորաբաժանումների կողմից»,- ավելացրել է Լավրովը։
Նա տեղեկացրել է, որ Մոսկվան նաև չի դրամատիկացնում Ժնևի սահմանադրական կոմիտեի բանակցությունների դանդաղ առաջընթացը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 15:51
Отказ от исков в международных судебных инстанциях не вытекает из интересов Армении. Об этом заявила председатель Центра международного и сравнительного права Сирануш Саакян на обсуждении, посвященном политике армянофобии, проводимой руководством Азербайджана.
-
2025-04-22 15:50
Национальное Собрание Армении окончательно приняло законопроект о продлении срока предоставления декларации о доходах физических лиц до 1 ноября, сообщает агентство экономической информации АРКА.
-
2025-04-22 15:47
Москва обеспокоена стремлением Еревана в ЕС; Армения рискует потерять выгоды ЕАЭС, если Запад втянет ее в свои геополитические игры, заявил журналистам замглавы МИД РФ Александр Грушко.
-
2025-04-22 15:44
Импичмент – один из способов добиться отстранения власти. Об этом сегодня, 22 апреля, в беседе с журналистами в Национальном Собрании заявил депутат от фракции «Армения» Ишхан Сагателян.