Օմբուդսմենը քրեակատարողական հիմնարկների հիմնական խնդիրների մասին
Բանտարկյալների պահման պայմանները և նրանց ցուցաբերվող բժշկական օգնության որակը Հայաստանի քրեակատարողական հիմնարկների հիմնական խնդիրներն են։ Այս մասին հունիսի 8-ին Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախաձեռնած քննարկմանը հայտարարեց ՀՀ օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների այցելությունների թիվը տարբեր քրեակատարողական հիմնարկներ տարեցտարի ավելանում է։ Բանտարկյալների հետ զրույցներ են անցկացվում։ «Շատերը հայտնում են, որ ստիպված են հացադուլ հայտարարե։ Այդ կերպ նրանք փորձում են իրացնել որակյալ բուժօգնություն ստանալու իրենց իրավունքը։ Ընդհանուր առմամբ, առողջապահական ծառայությունների մատուցման մոդելը բավականին ճիշտ է, սակայն խնդիրը շարունակում է արդիական մնալ։ Եթե խնդիրն այսքան տարի շարունակում է արդիական մնալ, ապա պետությունը պետք է փոխի իր գործունեությունը և արժանի լուծում գտնի, քանի որ դա խախտում է քաղաքացիների առողջապահության իրավունքը։ Մարդիկ հաճախ ստիպված են տարբեր արմատական մեթոդների դիմել»,- նշեց օմբուդսմենը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.