Последние новости

Ղազարյան․ Դատարանը մերժեց Օնիկ Գասպարյանին, իսկ մենք պատերազմի ժամանակ նրա վրա էինք հույս դրել

Վարչական դատարանը մերժել է Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցն ընդդեմ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Իսկ մենք պատերազմի ժամանակ ու դրանից հետո սրա վրա էինք հույս դրել:

Առաջիկայում քրեական դատարանն էլ կդատապարտի ազատազրկման ու նոր կհասկանա, թե իրենց պահանջվողը չանելու համար ինչ է լինում։ Թե բա մենք զինվորական հեղաշրջում չենք անելու։ Դե կտեսնես, թե հեղաշրջում անողը ոնց է կարող ամեն ինչ հեղաշրջել ու նենգափոխել այնպես, որ իր փոխարեն քեզ դատեն։ Դե գնա ու վայելի»,- գրում է Ղազարյանը։

Verelq.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ