Չի կարելի որպես ապացույց օգտագործել. Արմեն Չարչյանի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը գործում ներկայացված ապացույցները որպես ապացույց չօգտագործելու միջնորդություն ներկայացրեց դատարանին։
Նշենք, որ նիստն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ։ Չարչյանը ներկա է նիստին։
Ալեքսանյանը նշեց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի` նախորդ տարվա հունիսի 20-ի որոշմամբ` «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով տարածված տեսանյութն է որպես ապացույց օգտագործվում։ Մինչդեռ, դատարանի գնահատմամբ, անհայտ աղբյուրի կողմից տրված հայտարարությունը կամ հանցագործության մասին հաղորդումը հիմք չէ անձի ազատության իրավունքը սահմանափակելու։ Դատարանի այս որոշումը չի բողոքարկվել, և ստացվում է, որ, ըստ փաստաբանի, ձայնագրությունը հրապարակած ալիքը համարվում է անհայտ աղբյուր։
«Վարույթն իրականացնող մարմինը քրգործ է հարուցել բացառապես ՀՔԾ մամուլի քարտուղարի զեկուցագրի հիման վրա։ Այսինքն` ՀՔԾ մամուլի բաժնի աշխատակիցը ՀՔԾ պետին ուղղված զեկուցագիր է կազմել ենթադրյալ հանցանք կատարելու դեպքի վերաբերյալ, որն ամբողջությամբ հիմնված է «Բաղրամյան 26»-ի տարածված տեսանյութի հիման վրա։ Սա վկայում է այն մասին, որ փաստացի քրգործ է հարուցվել ոչ օրինական տարր հանդիսացող զեկուցագրի հիման վրա»,– ասաց Ալեքսանյանը։
Նրա խոսքով` գործի վարույթը չի կարող իրավաչափ լինել, իսկ դրա շրջանակում կատարվող գործողությունները` օրինական և թույլատրելի։ Այսպիսով, Ալեքսանյանը միջնորդեց հաստատել քրգործով ողջ ապացույցների` որպես ապացույց օգտագործման անթույլատրելիությունը։
Պաշտպանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ հրապարակված տեսանյութը մոնտաժված է։
Գործով դատախազն առարկեց միջնորդությանը` այն անհիմն համարելով։
Նշենք, որ այսօրվա նիստում պետք է ուսումնասիրվեին գործում առկա տեսագրությունները, սակայն պարզվեց` համակարգչի հետ կապված խնդիրներ կան։ Դատավորը հայտնեց, որ դատական նիստը հետաձգվում է. հաջորդ նիստը կկայանա հուլիսի 8-ին` ժամը 15։00-ին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.