ԱՀԿ ղեկավար․ Աշխարհում կապիկի ծաղիկով վարակվելու ավելի քան 1000 դեպք է հայտնաբերվել
Աշխարհի 29 երկրում կապիկի ծաղիկով վարակվելու ավելի քան հազար դեպք է գրանցվել: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրայեսուսը:
«Այդ երկրները կապիկի ծաղիկ հիվանդության համար էնդեմիկ չեն համարվում։ Մինչև հիմա այդ երկրներում մահվան ոչ մի դեպք չի գրանցվել», - նշել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը։
Նրա խոսքով՝ վարակման դեպքերը հիմնականում հայտնաբերվել են այն տղամարդկանց շրջանում, որոնք սեռական հարաբերություններ են ունեցել տղամարդկանց հետ։
«Որոշ երկրներ հիմա սկսում են հաղորդել վարակի ակնհայտ փոխանցման դեպքերի մասին, այդ թվում՝ կանանց շրջանում», - ավելացրել է Գեբրայեսուսը:
Նա նաև ընդգծել է, որ ոչ էնդեմիկ երկրներում կապիկի ծաղիկի տարածման վտանգն իրական է: ԱՀԿ-ին հատկապես մտահոգում են բնակչության խոցելի խմբերի, այդ թվում՝ երեխաների ու հղի կանանց շրջանում վարակի տարածման ռիսկերը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.
-
2025-06-06 19:32
В Апелляционном уголовном суде сегодня, 6 июня, состоялось заседание по известному делу о гибели артиллеристов воинской части ЦОР.