Մերկել. Ռուսաստանի մեկուսացումը երկարաժամկետ հեռանկարում անհնար է
Ռուսաստանի մեկուսացումը երկարաժամկետ հեռանկարում անհնար է, նույնիսկ եթե նախագահ Վլադիմիր Պուտինը «մեծ սխալ» է թույլ տվել՝ «ներխուժելով Ուկրաինա»։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը։
Ինչպես հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին, չնայած հրապարակայնության բացակայությանը՝ Մերկելը շարունակում է գործերով զբաղվել փակ դռների հետևում։ Նրա ժամանակացույցին ծանոթ անձն աել է, որ փետրվարի 24-ին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից անմիջապես հետո նա մի քանի անգամ զանգահարել է Պուտինին և Ռուսաստանի առաջնորդի հետ խոսել հնարավոր հրադադարի մասին: Կանցլեր Օլաֆ Շոլցը տեղյակ է եղել զանգերից և պարբերաբար տեղեկացվել է արդյունքների մասին»։
Պուտինը դադարել է պատասխանել Մերկելի հեռախոսազանգերին մոտ վեց շաբաթ առաջ, ասել է աղբյուրը։
Մերկելը ներկայացրել է պատճառները, թե ինչու Ուկրաինան չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին՝ ասելով, որ երկիրը դեռ պատրաստ չէ այդ քայլին՝ ներքին պառակտումների և համատարած կոռուպցիայի պատճառով։ Նա հավելել է, որ այդ քայլը Պուտինի համար համարժեք կլինի «պատերազմ հայտարարելուն»։
Հարցին իրազեկ մարդկանց խոսքով, Շոլցը պարբերաբար դիմում է Մերկելին խորհուրդների համար։ Կարծես թե Գերմանիայի նախկին և ներկա ղեկավարները հանգել են նույն եզրակացության։ Գերմանիան պետք է աջակցի Ուկրաինային Ռուսաստանի դեմ պայքարում, բայց խուսափի այնպիսի սցենարից, որի դեպքում Պուտինն անելանելի վիճակի մեջ կհայտնվի։
Շոլցը վերջերս ընդգծել է, որ ցանկանում է կանխել Պուտինի հաղթանակն Ուկրաինայում, սակայն չի ասել, թե ուզում է, որ Ուկրաինան հաղթի։ Ավելի քիչ առճակատման տոնը, կարծես, շարունակում է Մերկելի զգուշավոր ավանդույթը:
Նշելով Ռուսաստանի չափերն ու միջուկային զինանոցը՝ Մերկելը պաշտպանել է Պուտինի հետ հարաբերությունները իր պաշտոնավարման ընթացքում և զգուշացրել է Չինաստանի հետ Պուտինի հնարավոր դաշինք կազմելու ռիսկերի մասին, եթե նրան անելանելի վիճակի մեջ գցեն։ «Եթե Ռուսաստանը հիմա համագործակցի Չինաստանի հետ, ես վստահ չեմ, որ դա մեզ համար լավ ավարտ կունենա»,- ասել է նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 05:31
Правительство Армении не приняло основные предложения карабахцев по жилищной программе, сообщает Совет по защите прав арцахцев.
-
2025-06-06 05:27
Верховный лидер Ирана Аятолла Сейед Али Хаменеи заявил, что мусульманские страны должны прекратить всякую помощь Израилю и помешать ему «совершать дальнейшие жестокие действия против палестинцев в секторе Газа», сообщает Mehr.
-
2025-06-06 05:23
Президент США Дональд Трамп и богатейший человек в мире, предприниматель Илон Маск начали критиковать друг друга из-за неоднозначного налогового проекта американского лидера.
-
2025-06-06 05:20
Мои полномочия на посту исполнительного директора Всеармянского фонда «Айастан» завершились в связи с переходом на дипломатическую службу. Об этом написал на своей странице в Facebook Айкак Аршамян.