«Փաստ». ԱԳՆ-ԻՑ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԱՍԵԼ ԵՆ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՅՏՆԻ 5 ԿԵՏԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԹՈՒՅԼ Է ՏՐՎԵԼ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՍԽԱԼ
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ադրբեջանը ներկայացրել է 5 կետից բաղկացած «սկզբունքները», որոնք ըստ Բաքվի, պետք է ընկած լինեին Հայաստանի հետ խաղաղության հնարավոր պայմանագրի հիմքում։ Նախ՝ մեր կողմից արձագանք եղավ, որ Հայաստանի համար այդ հինգ կետերն ընդունելի են, ապա ներկայացվեց Հայաստանի «6 կետը»՝ ի պատասխան ադրբեջանականի։
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԱԳՆ մի խումբ աշխատակիցներ և պրոֆեսիոնալ դիվանագետներ կարծիք են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, որ Ադրբեջանի կողմից ներկայացված հայտնի 5 կետերի հետ կապված թույլ է տրվել դիվանագիտական սխալ և ցուցաբերվել է առանձնակի, ոչ մի հիմնավորում չունեցող շտապողականություն։ Դիվկորպուսի մեր աղբյուրի փոխանցմամբ, նշվել է, որ այդ հանգամանքը հօգուտ Հայաստանի օրակարգի չի աշխատելու:
Մեր ունեցած տեղեկություններով, նման «ըմբոստությունը» Փաշինյանի կողմից դժգոհությամբ է ընդունվել, և ավելի է սրվել մինչ այդ էլ ԱԳՆ-ի հետ եղած սուր լարվածությունն ու անվստահությունը։ Կառավարության կուլիսներում խոսում են, թե ոչ մեկ անգամ, Փաշինյանն անգամ բարձրաձայնել է, թե «այնպիսի տպավորություն է, որ նման զգայուն ու նուրբ հարցի հետ կապված՝ ԱԳՆ-ն հատուկ է նման կերպ վարվում»»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 13:03
Спасатели обнаружили тело женщины в канале рядом с улицей Исакова в Ереване, сообщает пресс-служба МВД Армении.
-
2025-06-07 13:01
В Первопрестольном Святом Эчмиадзине приняли решение впредь реже реагировать на дискредитирующие заявления властей — в частности, на публикации с ненормативной лексикой премьер-министра Никола Пашиняна о Церкви и мирской жизни духовенства. Об этом сообщает газета «Жоховурд» со ссылкой на источники.
-
2025-06-07 13:00
Миллиардер Илон Маск на фоне конфликта с Дональдом Трампом заявил о необходимости создания новой политической партии в США.
-
2025-06-07 12:55
После возвращения двоих наших граждан с территории, находящейся под контролем Азербайджана, можно более свободно рассмотреть буквально "повисший в воздухе" вопрос – как вообще возможно было незаметно пересечь линию соприкосновения?» – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.