«Չենք արգելելու Լավրովի մուտքը». Սաղաթելյանն ասաց` ինչու են գնացել ԱԳՆ
«Դիմադրություն» շարժման անդամներն այս պահին ԱԳՆ–ի առջև են։ Շարժման անդամներից Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց նպատակն է ՀՀ այցելած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ասել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում հայ ժողովրդին։
Հայտնել ենք, որ հունիսի 8-ին 3-օրյա այցով ՀՀ է ժամանել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այսօր` հունիսի 9-ին, ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ նաև ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հետ։ Հունիսի 10-ին Երևանում Սերգեյ Լավրովը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին։
«Այսօրվա մեր նպատակն ԱԳՆ շենքը շրջափակելը չի, մեր նպատակն ուղերձները հայտնելն է, որ Հայաստանում ճգնաժամ կա։ Մեր նպատակը չէ, որ արգելենք` հանդիպումը չկայանա, կամ էլ թույլ չտանք Լավրովին շենք մտնել։ Այնպես չէ, որ որևէ մեկից կաշկանդվածություն ունենք, պարզապես ուզում ենք, որ մեր ասածը տեղ հասնի»,–ասաց Սաղաթելյանը։
Շարժման անդամներից Արամ Վարդևանյանն էլ ռուսերեն խոսեց` ասելով, որ ներկայիս իշխանությունները չեն ներկայացնում ՀՀ–ի և Արցախի ժողովրդի կամքը։
«ՌԴ–ն միշտ էլ Հայաստանի դաշնակիցն է եղել, սակայն այս իշխանությունն իր քայլերով վտանգի տակ է դրել հայ–ռուսական հարաբերությունները։ Երբ այս իշխանությունը հեռանա, այդ վտանգն էլ կանցնի»,–ասաց Վարդևանյանը։
Նրա խոսքով` եթե անգամ ՀՀ ներկայիս իշխանությունն ինչ–որ փաստաթուղթ ստորագրի, այն իրավաբանորեն որևէ ուժ չպետք է ունենա։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.