Թուրքական զորքերը հրթիռակոծել են Հալեպ նահանգի 16 գյուղ
Առնվազն 16 սիրիական բնակավայր հայտնվել է թուրքական զորքերի և սիրիական զինված ընդդիմության ուժերի հրթիռակոծման գոտում Հալեպ նահանգի հյուսիսում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Firat գործակալությունը։
«Թուրքական հրետանին ծանր զինատեսակներից և ականանետերից 455 արկ է արձակել Մանբիջի և Աշ-Շեհբա շրջանների գյուղերի ուղղությամբ, նյութական վնաս է հասցվել խաղաղ բնակիչներին և անդերին»,- գործակալությունը մեջբերում է Մանբիջի պաշտպանության ռազմական խորհրդի հայտարարությունը, որը «Ժողովրդավարական Սիրիայի ուժեր» արաբա-քրդական կոալիցիայի մաս է կազմում:
Դրանում նշվում է, որ «Եփրատի վահան» թուրքամետ զինված խմբավորումները հարձակվել են տեղի զինյալների դիրքերի վրա և երեք անգամ փորձել գրավել Մանբիջից հյուսիս գտնվող Էլ-Մոհսենլի գյուղը։ «Դիմադրության մարտիկները հետ են շպրտել հակառակորդին և կորուստներ պատճառել վարձկանների ստորաբաժանումներին»,- ասվում է հայտարարության մեջ:
Թուրքիան վերահսկողության տակ է գտնվում Սիրիայի տարածքի 10 տոկոսը՝ 4.4 մլն բնակչությամբ։ Երեքշաբթի Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ թուրքական բանակի նոր անդրսահմանային օպերացիան Սիրիայի հյուսիսում կսկսվի «ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում»։ Ինչպես հայտնում է Habertürk հեռուստաալիքը, սկզբնական փուլում դրա մասշտաբները կսահմանափակվեն Հալեպ նահանգի Թել-Ռիֆաաթ և Մանբիջ շրջաններով, ապա ռազմական գործողությունները կընդգրկեն Այն-էլ- Արաբը և Այն-Իսան։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 15:25
Премьер Армении Никол Пашинян намерен до 27 июля - Дня Преображения Господня (Вардавар) - сместить Католикоса всех армян Гарегина II. Об этом написал на своей странице в соцсети член Исполнительного органа Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2025-07-21 15:23
Турция рассчитывает на достижение консенсуса между Азербайджаном и Арменией по вопросу Зангезурского коридора, считая, что реализация этого проекта принесет пользу всем странам региона. Об этом заявил президент республики Реджеп Тайип Эрдоган, передает TRT Haber.
-
2025-07-21 15:22
Никто не может отнять у арцахцев право на возвращение, никакая власть не может закрыть Арцахский вопрос. Об этом заявил спикер Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян.
-
2025-07-21 15:20
Отношения Москвы и Баку имеют прочную основу, но сейчас переживают сложный период. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.