Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՓԱՌՈՒԽ ԳՅՈՒՂԻ և ՔԱՐԱԳԼՈՒԽ ԼԵՌՆԱՇՂԹԱՅԻ ԽՆԴԻՐՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ Է
Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի և Քարագլուխ լեռնաշղթայի խնդիրն առանցքային նշանակության հարց է, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Թեև այսօր ՌԴ ԱԳ նախարարը թեման կապեց ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև ընթացող դելիմիտացիայի գործընթացի հետ, բայց խնդիրը դրանով ոչ միայն չի կարգավորվում, այլ բազմաթիվ հարցադրումներ թողնում է օդում կախված։
Ովքեր տեղյակ չեն Քարագլխի լեռնաշղթայի նշանակությունից, ասեմ, որ եթե մի փոքր էլ ադրբեջանցիները զարգացնեն իրենց առաջխաղացումը, ապա Արցախի Մարտակերտի շրջանն ամբողջությամբ կմեկուսանա, իսկ Ասկերանի շրջանի հիմնական հատվածը խիստ արգելափակման կենթարկվի։
Սա միանշանակ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է՝ ճիշտ այնպես, ինչպես պատերազմի ավարտից մեկ ամիս հետո եղավ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի դեպքում։
Ադրբեջանը պարզորոշ հասկացնում է, որ իր համար հեղինակություն, ի դեմս ՌԴ-ի, չկա։ Դա էր պատճառը, որ Փառուխի ուղղությամբ ադրբեջանական ներխուժումից օրեր անց ՌԴ-ն կոշտ արձագանքեց՝ հայտարարելով, որ Ադրբեջանը պետք է հետ քաշվի։
Դրանից հետո իրադրությունը մարտական գործողությունների և ադրբեջանական զորքերի առաջխաղացման առումով դադարեցվեց, սակայն ադրբեջանցիները ելման դիրքեր այդպես էլ չվերադարձան։
Արցախի պաշտպանության բանակն ու Արցախի անվտանգության համար պատասխանատու կառույցները պետք է պատրաստ լինեն ադրբեջանական ոտնձգություններին, որոնք տարբեր իրավիճակներում կարող են կրկնվել»,- գրել է Աբրահամյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 14:14
Организация "Международная христианская солидарность" (Christian Solidarity International, CSI) присоединилась к другим защитникам религиозных свобод, призвав правительство Армении прекратить гонения на Армянскую церковь. В заявлении организации и отдельные лица выражают "серьёзную обеспокоенность в связи с активизацией кампании правительства Армении против Армянской Апостольской церкви и её сторонников". Среди подписавших заявление - НПО "Коптская солидарность" и "SOS Chretiens d'Orient".
-
2025-07-18 14:09
Соединенные Штаты поддерживают усилия по содействию миру и стабильности на Южном Кавказе и следят за развитием событий на местах.
-
2025-07-18 14:06
Благотворительный фонд «Ташир» подал иск в Административный суд против мэрии города Ереван.
-
2025-07-18 14:00
Комиссия по регулированию общественных услуг получила жалобу правительства по "Электрическим сетям Армении" и уже рассматривает ее. Об этом сообщили Sputnik Армения в комиссии.