Սաղաթելյան․ Շարժումը երբևէ և որևէ պարագայում չի կարող մարել
«Դիմադրություն» շարժման ղեկավարներից Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է` շարժումը երբևէ և որևէ պարագայում չի կարող մարել։ Ֆրանսիայի հրապարակում ասուլիսի ժամանակ ասաց Սաղաթելյանը։
«Ավելին, վստահ եղեք, որ շարժումն իր նպատակին հասնելու է։ Հնարավոր է՝ որոշ քայլեր ու գործողություններ փոփոխության ենթարկենք»,–ասում է Սաղաթելյանը։
Ինչ վերաբերում է երեկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա` Սաղաթելյանը նշեց.
«Միրզոյանը կարող էր նման բան ասել, եթե նախորդ տարի քարոզարշավի ժամանակ հայտարարեին, որ Արցախն Ադրբեջանի կազմում են ներառելու, զիջելու են տարածքներ»։
«Քաղաքական ճգնաժամ առկա է, քանի որ ճգնաժամ ստեղծողը շարունակում է մնալ իշխանության»,–հավելեց նա։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունիսի 9-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, որ երկրում քաղաքական ճգնաժամ չկա ու որպես փաստարկ նշել արտահերթ խորհրդարանական ընտրություններն ու ընդդիմության հավաքների ոչ բազմամարդ լինելը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.
-
2025-07-30 19:31
Азербайджанцы разрушили памятник художнику-маринисту Ованесу (Ивану) Айвазовскому в оккупированном Степанакерте, сообщает Агентство развития туризма и культуры Арцаха.