Последние новости

Աղվան Հովսեփյանին վիրահատել են. դատական նիստը հետաձգվեց

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին վիրահատել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Այժմ նա հետվիրահատական շրջանում է, գտնվում է «Միքայելյան» հիվանդանոցում»,– ասաց փաստաբանը` չմանրամասնելով, թե ինչ վիրահատություն է արվել:

Քանի որ նախկին պաշտոնյան այսօր չէր մասնակցում դատական նիստին, այն հետաձգվեց։

Պաշտպանի խոսքով` հաջորդ նիստը կկայանա հունիսի 24-ին։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ